Յունիբանկը հայտարարում է սովորական բաժնետոմսերի նոր թողարկման մասին: Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ: Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ: Ձեռքբերման ենթակա նվազագույն փաթեթը կազմում է 2600 հատ:
Յունիբանկի՝ որպես դինամիկ զարգացող և վստահելի բանկի բաժնետոմսերը հասարակության համար խնայողությունների ներդրման երկարաժամկետ և շահավետ հնարավորություն են: Բաժնետոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է հասարակության լայն շերտերի ներգրավումը բանկի կառավարման գործում, ինչը նպաստում է աշխատանքի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։
Ընդհանուր առմամբ Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 7 թողարկում: 2024 թվականին բանկն իր բաժնետերերին վճարեց 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ:
2024 թվականը Յունիբանկն ամփոփել է ավելի քան 10 մլրդ դրամ զուտ շահույթով: Բանկի ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 18%-ով, ընդհանուր կապիտալը՝ 14%-ով:
AMX ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնը ճանաչվեց երկու անվանակարգերում՝ «Բորսայում բաժնետոմսերի լավագույն թողարկող» և «Լավագույնը բաժնետոմսերի երկրորդային շուկայում»:
Բաժնետոմսերի Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 29.01.2025թ.-ին՝ ՀՀ ԿԲ թիվ 1/25 Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` www.unibank.am կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Բանկ-Հաճախորդ» համակարգի սպասարկումը 20.02.2025թ-ից կդառնա անվճար04.02.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ սպասարկման սակագներում 05.03.2025թ-ից18.02.2025 Տեսնել ավելին -
Զգուշացեք զեղծարարներից14.02.2025 Տեսնել ավելին -
Ապրիլին Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը13.02.2025 Տեսնել ավելին -
Հայտարարություն12.02.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը11.02.2025 Տեսնել ավելին