2025 թվականի ապրիլին Երևանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովը կմեկտեղի ավելի քան 200 մասնակիցների, այդ թվում՝ բանկային և վճարային ոլորտների առաջատար փորձագետների, ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների, ֆինտեխ ստարտափների՝ քննարկելու թվային փոխակերպման և բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը։
Համաժողովը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 16-19-ը Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։
Քննարկման հիմնական թեմաներն են՝ արհեստական բանականություն (AI), կրիպտոարժույթներ, բլոկչեյն, ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi), ծառայությունների հիպերանձնավորում, միջազգային դրամական փոխանցումների շուկայի հետագա զարգացում, ինչպես նաև ֆինտեխ լուծումներ բրոքերային և ապահովագրական ծառայություններում:
Խոսնակների թվում են Ստեֆան Լուկասը (FinTech Armenia), Ուրս Բոլտը (Բանկային ակադեմիա), Ռուբեն Ինջիկյանը (Webster University Geneva Campus), Տակեշի Կիտոն (Elevandi Japan), Մեսրոպ Հակոբյանը (Յունիբանկ), Շալվա Մելաձեն (KWIKPAY), Սեյրան Սարգսյանը (UBPay), Սերգեյ Լյալինը (Cbonds), Բեկոր Փափազյանը (Թումո):
Համաժողովին մասնակցությունը հիանալի հնարավորություն է ծանոթանալու շուկայի առաջատարների ռազմավարությանը, որը կարող է բեկում մտցնել բիզնեսում։ Ինտենսիվ քննարկումները, արդիական ծրագիրը, մշակութային բազմազան միջոցառումները և ակտիվ նեթվորքինգը բարենպաստ պայմաններ են ստեղծում կարծիքների փոխանակման համար։ Մինչև մարտի 15-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:
Համաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ և գրանցվել fintech360.io կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում06.03.2025 Տեսնել ավելին -
Եղե՛ք զգոն և իրազեկ05.03.2025 Տեսնել ավելին -
Մեկնարկել է Unibank Invest-ի «Լավագույն ներդրող» մրցույթը27.02.2025 Տեսնել ավելին -
UNIMobile հավելվածը ժամանակավորապես անհասանելի է26.02.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմսեր24.02.2025 Տեսնել ավելին -
«Բանկ-Հաճախորդ» համակարգի սպասարկումը 20.02.2025թ-ից կդառնա անվճար04.02.2025 Տեսնել ավելին