Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մասին

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Բանկ) հայտարարում է հրապարակային բաց մրցույթ Բանկի 2025 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել`
1) այն ընկերությունները, որոնք ունեն Բանկի աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Նշված պահանջը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա,
2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է լինի Հայաստանի աուդիտորների ու փորձագետ հաշվապահների պալատի (այսուհետ` Պալատ) անդամ, ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև Պալատի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),
3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է լինեն Պալատի անդամ, ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև Պալատի կողմից տրված աուդիտորի որակավորում կամ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորում (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ):
Մրցույթին մասնակցության առաջարկի փաթեթում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
ա. աուդիտորական գործունեության լիցենզիայի պատճենը, աուդիտի անցկացման փորձը և վերջինիս ընդգրկման բնագավառները,
բ. աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինի միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից),
գ. աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ. աուդիտի իրականացման ընդհանուր գինը, ներառյալ՝ հարկերը և այլ ծախսերը:
Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Բանկին հայերեն և անգլերեն տարբերակով ոչ ուշ, քան 2026 թվականի մարտի 20-ը:
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցույթի անցկացումը և աուդիտորական կազմակերպության ընտրությունն իրականացվում է համաձայն Բանկի «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգ»-ի, որի պատճենը տրամադրվում է Բանկի Աշխատակազմի կողմից (հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) մասնակցի ներկայացված դիմումի հիման վրա 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5 հասցեում 2025թ. մարտի 24-ից մինչև 2025թ. ապրիլի 25-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից 17:00-ը: Աուդիտորական ծառայության տեխնիկական և ֆինանսական կողմերին վերաբերող առաջարկությունները պետք է ներկայացվեն 2 (երկու) փաթեթով` սոսնձված և ստորագրված ծրարով:
Մրցութային հայտերը կբացվեն 2025թ. մայիսի 2-ին ժամը 15:00-ին և կամփոփվեն 2025թ. մայիսի 5-ին ժամը 15:00-ին:
Մրցութային հայտերի դիտարկման ընթացքում մասնակիցներից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր:
Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ մրցույթի արդյունքները կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում` www.unibank.am:
Հարցերի դեպքում կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Աշխատակազմ` այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) կամ զանգահարելով +374 10 59 22 59 (ներքին` 310 կամ 302):Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55