Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը

07.04.2025

Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երևանյան մասնաճյուղը վերաբացվեց՝ նոր ու ժամանակակից դիզայնով: Մասնաճյուղը մասնագիտանալու է բիզնես հաճախորդների սպասարկման ուղղությամբ: Հասցեն՝ Երևան, Քրիստափորի 4/13 և 2/8:

 «Մենք գիտենք, թե բիզնես հաճախորդների համար որքան կարևոր է արագ սպասարկումը և անհատական մոտեցումը: Այդ իսկ պատճառով մենք փոխել ենք սպասարկման կոնցեպտը և արդեն իսկ ունենք 6 բիզնես մասնաճյուղեր՝ հատուկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Մասնագիտացված մասնաճյուղերում բիզնես հաճախորդների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններն արագ և պրոֆեսիոնալ սպասարկում ապահովելու համար»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկում բիզնես հաճախորդը ստանում է ծառայությունների լայն փաթեթ իր բոլոր ֆինանսական կարիքները բավարարելու համար: Առանձնահատուկ պահանջարկ են վայելում պարզեցված ընթացակարգով վարկավորումը, ինչպես նաև էքսպրես վարկավորումը, որը հնարավորություն է տալիս ստանալ ֆինանսական միջոցներ առանց գրավի և երաշխավորների։ Վարկի նախահաստատումը կատարվում է 5 րոպեում:

Յունիբանկն առաջարկում է նաև բիզնես լիզինգ՝ սկսած 0% տոկոսադրույքից և 0% կանխավճարից: Հաճախորդին ընձեռվում է մատակարարի ընտրության հնարավորություն և լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ:

Ժամանակակից հարմարավետ սպասարկում ապահովելու համար ունենք նաև մոբայլ հավելված հատուկ բիզնեսի համար, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կատարել գործարքներ աշխարհի ցանկացած կետից:


Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություններ կորպորատիվ վարկավորման գործիքների սակագներում 21.04.2025թ-ից
    Փոփոխություններ կորպորատիվ վարկավորման գործիքների սակագներում 21.04.2025թ-ից
  • Փոփոխություններ սպասարկման սակագներում 21.04.2025թ-ից
    Փոփոխություններ սպասարկման սակագներում 21.04.2025թ-ից
  • Փոփոխություններ ակրեդիտիվի սակագներում 01.04.2025թ-ից
    Փոփոխություններ ակրեդիտիվի սակագներում 01.04.2025թ-ից
  • Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մասին
    Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մասին
  • Տեխնիկական աշխատանքներ 16.03.2025թ.
    Տեխնիկական աշխատանքներ 16.03.2025թ.
  • FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը
    FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը
Տեսնել բոլորը