Յունիբանկն ավարտեց բաժնետոմսերի 7-րդ թողարկման տեղաբաշխումը

Յունիբանկն ավարտեց բաժնետոմսերի 7-րդ թողարկման տեղաբաշխումը
11.04.2025

Յունիբանկը հաջողությամբ ավարտեց սովորական բաժնետոմսերի տեղաբաշխումը՝ ներգրավելով 3.9 մլրդ ՀՀ դրամ: 7-րդ թողարկման արդյունքում տեղաբաշխվեց 10 մլն հատ սովորական բաժնետոմս: Ցուցակման գործընթացի ավարտից հետո բաժնետոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առևտրային հարթակում:

Բաժնետոմսերի առաջին հրապարային թողարկումը (IPO) Յունիբանկն իրականացրել է 2015թ.՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն տալով դառնալ բանկի բաժնետեր։ Յունիբանկի բաժնետոմսերը՝ որպես գրավիչ այլընտրանքային գործիք, բավականին մեծ պահանջարկ են վայելում հասարակության մոտ, ինչը վկայում է բանկի ֆինանսական կայունության և ներդրումային գրավչության մասին։ 2024 թվականը Յունիբանկն ամփոփել է ավելի քան 10 մլրդ դրամ զուտ շահույթով: Բանկի բաժնետերերին վճարվել է 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ:

AMX ամենամյա մրցանակաբաշխությանը Յունիբանկը լավագույնն է ճանաչվել «Բորսայում բաժնետոմսերի լավագույն թողարկող» և «Լավագույնը բաժնետոմսերի երկրորդային շուկայում» անվանակարգերում:

Բաժնետոմսերի Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 29.01.2025թ.՝ ՀՀ ԿԲ թիվ 1/25 Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը՝ www.unibank.am կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55: 


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ