Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցեց Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին: Այդ օրերին՝ որպես հատուկ առաջարկ, բանկն իր տաղավարում անհատ ձեռնարկատերերին առաջարկում էր մինչև 10 միլիոն դրամ բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում: Հաշվի առնելով առաջարկի նկատմամբ ցուցահանդեսի այցելուների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը՝ բանկը որոշում կայացրեց շարունակել էքսպրես լիզինգի նախահաստատումը հաշված րոպեների ընթացքում։ Արագ և հարմարավետ սպասարկման համար Յունիբանկը բիզնես հաճախորդներին առաջարկում է դիմել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված՝ մասնագիտացված մասնաճյուղեր։
«Յունիբանկը ակտիվ զարգացնում է բիզնես լիզինգը՝ առաջարկելով շահավետ պայմաններ: Նախորդ տարվա համեմատ՝ լիզինգի մեր պորտֆելը կրկնապատկվել է: Մեր մասնագիտացված բիզնես մասնաճյուղերում հաճախորդները ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն և հենց իրենց գործունեությանն առավելագույնս համապատասխանող պայմաններ», - նշեց Յունիբանկի ծրագրային վարկավորման վարչության պետ Էմմա Հարությունյանը:
Յունիբանկն առաջարկում է վերազինել բիզնեսը նոր սարքավորումներով և տեխնիկայով՝ լիզինգի հետևյալ պայմաններով.
- Տոկոսադրույքը՝ սկսած 0%-ից
- Կանխավճարը՝ սկսած 0%-ից
- Գրավի բացակայություն
- Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս
- Մատակարարի ընտրության հնարավորություն
- Ժամկետից շուտ մարման հնարավորություն՝ առանց տույժերի
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն ավարտեց բաժնետոմսերի 7-րդ թողարկման տեղաբաշխումը11.04.2025 Տեսնել ավելին -
Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Յունիբանկի «Մալաթիա» մասնաճյուղը ժամանակավորապես չի աշխատի21.03.2025 Տեսնել ավելին -
Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը07.04.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ կորպորատիվ վարկավորման գործիքների սակագներում 21.04.2025թ-ից08.04.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ սպասարկման սակագներում 21.04.2025թ-ից03.04.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ ակրեդիտիվի սակագներում 01.04.2025թ-ից18.03.2025 Տեսնել ավելին