Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

03.06.2025

Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը

Սիսիան քաղաքում՝ ավելի ընդարձակ ու ժամանակակից տարածքում իր աշխատանքն է վերսկսել Յունիբանկի մասնաճյուղը: Այն գտնվում է ք. Սիսիան, Իսրայելյան փողոց 6/2 հասցեում:

Մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ հաճախորդների արագ և հարմարավետ սպասարկման համար։

«Ուրախ ենք ողջունել մեր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում: Մենք ձգտում ենք մոտ լինել մեր հաճախորդներին և ապահովել սպասարկման հաճելի պայմաններ՝ տրամադրելով բանկային բոլոր ծառայությունները»,- նշեց «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը։

Մասնաճյուղը մատուցում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սպառողական և բիզնես վարկերի տրամադրում, ավանդների և հաշիվների բացում, միջազգային դրամական փոխանցումներ, այդ թվում՝ UBPay համակարգի միջոցով, ներդրումային գործիքներ, բազմարժութային բանկային քարտեր և այլն:

Մասնաճյուղում տեղադրված է ինքնասպասարկման տերմինալ և հերթերի կառավարման համակարգ՝ հաճախորդների ժամանակը խնայելու համար:

«Մենք կշարունակենք ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման և սպասարկման կատարելագործման մեջ, որպեսզի մեր հաճախորդները ստանան առավել հարմարավետ և ժամանակակից բանկային ծառայություններ: Յունիբանկը նախատեսում է մասնաճյուղային ցանցի փուլային արդիականացում ամբողջ Հայաստանում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգընթաց՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է թվային ծառայությունները՝ ստեղծելով սպասարկման համապարփակ համակարգ, որը յուրաքանչյուր հաճախորդի հնարավորություն է տալիս ընտրել բանկի հետ փոխգործակցության իրեն ամենահարմար ձևը՝ մասնաճյուղում կամ մոբայլ հավելվածների միջոցով»,- ասաց Յունիբանկի մասնաճյուղային ցանցի տնօրեն Արսեն Պողոսյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր
    Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր
  • Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:30-ից մինչև 19:30-ը
    Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:30-ից մինչև 19:30-ը
  • Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
    Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
  • Յունիբանկի «Էրեբունի» մասնաճյուղն իր աշխատանքը կվերսկսի  02.06.2025թ.
    Յունիբանկի «Էրեբունի» մասնաճյուղն իր աշխատանքը կվերսկսի 02.06.2025թ.
  • Փոփոխություններ սակագներում. 02.06.2025թ-ից քաղվածքները կտրամադրվեն անվճար
    Փոփոխություններ սակագներում. 02.06.2025թ-ից քաղվածքները կտրամադրվեն անվճար
  • UBPay համակարգին բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 24%-ը
    UBPay համակարգին բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 24%-ը
Տեսնել բոլորը