Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը կաշխատի երկարացված աշխատանքային գրաֆիկով։ Այսուհետ մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-ից մինչև 19:30-ը: «Հաղթանակ» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Երևան, Կոմիտաս 62, N94։
Երկարացված գրաֆիկը նպատակ ունի ապահովելու ավելի հարմար սպասարկում՝ հնարավորություն տալով հաճախորդներին այցելել բանկ իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո:
Մասնաճյուղերում սպասարկումը շարունակում է արդիական լինել անգամ թվայնացման դարաշրջանում: Չնայած Յունիբանկի բազմաթիվ հաճախորդներ իրենց բանկային գործարքները կատարում են UNIMobile հավելվածի միջոցով, շատերը շարունակում են նախընտրել մասնագետների հետ անմիջական շփումը: Յունիբանկը հավատարիմ է իր ռազմավարությանը՝ զարգացնել ինչպես թվային ծառայությունները, այնպես էլ մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով հարմար և արագ սպասարկում բոլոր հաճախորդների համար։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան12.05.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Էրեբունի» մասնաճյուղն իր աշխատանքը կվերսկսի 02.06.2025թ.19.05.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ սակագներում. 02.06.2025թ-ից քաղվածքները կտրամադրվեն անվճար16.05.2025 Տեսնել ավելին -
UBPay համակարգին բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 24%-ը13.05.2025 Տեսնել ավելին -
Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը22.04.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ սպասարկման սակագներում 02.05.2025թ-ից11.04.2025 Տեսնել ավելին