Յունիբանկի «Էրեբունի» մասնաճյուղը վերաբացվել է

20.06.2025

Յունիբանկի «Էրեբունի» մասնաճյուղը վերաբացվել է

Երևանում վերաբացվել է Յունիբանկի «Էրեբունի» մասնաճյուղը, որը գտնվում է հետևյալ հասցեում՝ Էրեբունի 20, 50։ Վերանորոգումից հետո մասնաճյուղն իր հաճախորդներին առաջարկում է սպասարկվել ավելի ժամանակակից, ընդարձակ և հարմարավետ տարածքում: Մասնաճյուղում հասանելի են բանկի բոլոր ծառայությունները՝ վարկերի ձևակերպում, բազմարժութային քարտերի տրամադրում, ավանդների և հաշիվների բացում, միջազգային դրամական փոխանցումներ (այդ թվում՝ UBPay համակարգով), ներդրումային գործիքներ և այլն։ Հաճախորդների հարմարավետության համար մասնաճյուղում տեղադրված է նաև վճարային տերմինալ, որի միջոցով հնարավոր է համալրել հաշիվը, մարել վարկը կամ վճարել տարբեր ծառայությունների դիմաց։

Մասնաճյուղային ցանցի վերակառուցումը Յունիբանկի ռազմավարության կարևոր քայլերից է՝ ուղղված նոր ստանդարտների ներդրմանն ու սպասարկման մակարդակի էլ ավելի բարձրացմանը: Մենք ձգտում ենք արդարացնել մեր հաճախորդների վստահությունը՝ առաջարկելով ոչ միայն շահավետ և որակյալ ծառայություններ, այլև հաճելի սպասարկում։

Մասնաճյուղերի արդիականացմանը զուգահեռ՝ Յունիբանկը ակտիվորեն զարգացնում է նաև իր թվային հարթակները: Բանկի մոբայլ հավելվածներում հաճախորդները կարող են կառավարել իրենց հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանում և արտերկիր, ստանալ վարկեր, ձևակերպել թվային քարտեր, համալրել ավանդներ, վճարել ծառայությունների դիմաց և շատ ավելին։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հաշվից ռուբլով կանխիկի տրամադրման սակագնի իջեցում 03.07.2025թ.-ից
    Հաշվից ռուբլով կանխիկի տրամադրման սակագնի իջեցում 03.07.2025թ.-ից
  • Հունիսի 22-ին կիրականացվեն տեխնիկական աշխատանքներ
    Հունիսի 22-ին կիրականացվեն տեխնիկական աշխատանքներ
  • Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն
    Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն
  • Յունիբանկի «Ապարան» մասնաճյուղը ժամանակավորապես չի աշխատի
    Յունիբանկի «Ապարան» մասնաճյուղը ժամանակավորապես չի աշխատի
  • Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը
    Յունիբանկը վերաբացել է «Սիսիան» մասնաճյուղը
  • Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր
    Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր
Տեսնել բոլորը