Ուրախ ենք հայտնել, որ Երևանում բացվել է Unibank Invest-ի նոր գրասենյակը, որտեղ մեր հաճախորդները կարող են ստանալ ներդրումային ծառայություններ: Նոր գրասենյակի բացումը կարևոր քայլ է հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացման և սպասարկման մակարդակն էլ ավելի բարձրացնելու համար։
Նորաբաց գրասենյակում հաճախորդները կարող են՝
- բացել ներդրումային հաշիվ,
- ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն,
- քննարկել կապիտալի կառավարման ռազմավարությունները,
- մեր մասնագետների հետ քննարկել ներդրումների հետ կապված հարցեր:
Unibank Invest-ի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն մուտք գործել ավելի քան 40 միջազգային բորսաներ և ներդրումներ կատարել 34 000 բաժնետոմսերում և ETF-երում, ինչպես նաև 20 000 պարտատոմսերում:
Բոլոր գործարքները կատարվում են ժամանակակից վեբ-տերմինալի կամ մոբայլ հավելվածի միջոցով։
Նոր գրասենյակի հասցեն է՝ Երևան, Կիևյան 8:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 03.10.2025թ-ից19.09.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը17.09.2025 Տեսնել ավելին -
UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ11.09.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է10.09.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն սակագներում 23.09.2025թ-ից08.09.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը` BAFT 2025 Asia Bank to Bank ֆորումի հովանավոր08.09.2025 Տեսնել ավելին