Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը

17.09.2025

Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ամբողջությամբ տեղաբաշխեց 1.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով արտոնյալ բաժնետոմսերը: Ցուցակման գործընթացի ավարտից հետո բաժնետոմսերը կշրջանառվեն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առևտրային հարթակում։
 
Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը թողարկվել են տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանվել էր 390 դրամ, նվազագույն ներդրման չափը՝ 1 միլիոն դրամ։ Բաժնետոմսերի այդ տեղաբաշխման՝ հանրությանը պատկանող բաժնեմասը (free float) կազմեց ավելի քան 85%։
 
Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 8 և պարտատոմսերի 26 թողարկում, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են, ինչը վկայում է՝ ինչպես անհատ, այնպես էլ՝ կորպորատիվ ներդրողների կողմից բանկի հանդեպ բարձր վստահության և ներդրումային գործիքների նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Տեղաբաշխման արդյունքում Յունիբանկի բաժնետերերի թիվը հասավ 400-ի։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ
    UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ
  • Յունիբանկի «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է
    Յունիբանկի «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է
  • Փոփոխություն սակագներում 23.09.2025թ-ից
    Փոփոխություն սակագներում 23.09.2025թ-ից
  • Յունիբանկը` BAFT 2025 Asia Bank to Bank ֆորումի հովանավոր
    Յունիբանկը` BAFT 2025 Asia Bank to Bank ֆորումի հովանավոր
  • Բնակարանի ձեռքբերում 0% տոկոսադրույքով. Յունիբանկի առաջարկը TOON EXPO 2025-ում
    Բնակարանի ձեռքբերում 0% տոկոսադրույքով. Յունիբանկի առաջարկը TOON EXPO 2025-ում
  • Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով
    Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով
Տեսնել բոլորը