Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղն անցնում է երկարացված աշխատանքային ռեժիմի: Այժմ մասնաճյուղում հաճախորդները կսպասարկվեն երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-19:00-ն, իրենց առավելապես հարմար ժամանակ:
Մասնաճյուղի հասցեն՝ Երևան, Մաշտոցի պողոտա 22/2:
Այդ ռեժիմն առավել հարմար է ցերեկային ժամերին աշխատող մարդկանց, ովքեր գերադասում են իրենց ֆինանսական խնդիրներով զբաղվել երեկոյան: Այս որոշումը Յունիբանկի կողմից իր հաճախորդներին ևս մեկ ընդառաջ քայլ է և նրանց հանդեպ հոգածության ռազմավարության մի մասը:
Յունիբանկի թիմը մշտապես աշխատում է սպասարկման որակը բարելավել՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքներն ու մասնաճյուղային ցանցի համար մշակելով ճկուն ռեժիմ: Մասնավորապես, «Դալմա» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի՝ 12:30-20:30, իսկ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը՝ աշխատանքային օրերին՝ 10:30-21:30, իսկ շաբաթ օրը՝ 11:30-21:30: «Իսակով» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-18:00-ն, իսկ շաբաթ օրը՝ 10:00-13:00: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Միաժամանակ՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է մոբայլ հավելվածները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար, հանդիսանալով Հայաստանում ֆինտեխ ոլորտի առաջատարներից մեկը: Դա կարևոր ուղղություն է բանկի զարգացման համար, քանի որ գնալով ավելի շատ հաճախորդներն են նախընտրում իրենց հաշիվները կառավարել առցանց:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Unibank Invest-ը հրավիրում է հաճախորդներին իր նոր գրասենյակ17.09.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 03.10.2025թ-ից19.09.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը17.09.2025 Տեսնել ավելին -
UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ11.09.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է10.09.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն սակագներում 23.09.2025թ-ից08.09.2025 Տեսնել ավելին