Յունիբանկը շարունակում է խթանել առողջ ապրելակերպը և աջակցել հայկական սպորտի զարգացմանը։ Բանկի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեց ժայռամագլցման բաց առաջնություն, որին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի լավագույն մարզիկները։
«Յունիբանկի կարգախոսն է՝ «Բանկ և ավելին», ինչը ենթադրում է մեր աջակցությունը տարբեր ոլորտներում։ Սպորտը, հատկապես օլիմպիական մարզաձևերը, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են»,- նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
Մրցաշարը կազմակերպվել էր Հայկական լեռնային ակումբի և «Բոլդերլենդ» ժայռամագլցման մարզասրահի կողմից։
«Այս տարի մեր հովանավորը Յունիբանկն է, և մենք շատ ուրախ ենք այդ համագործակցության համար։ Ֆինանսական աջակցությունը չափազանց կարևոր է այս սպորտաձևի զարգացման և տարածման համար։ Բանկի հովանավորությունը հնարավորություն է տալիս սահմանել մրցանակներ և բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները»,- ընդգծեց «Բոլդերլենդ» մարզասրահի հիմնադիր Զավեն Առաքելյանը։
Հայկական լեռնային ակումբի համահիմնադիր և նախագահ Մխիթար Մխիթարյանը հավելեց, որ Յունիբանկի հետ ձեռք բերված համագործակցությունը երկարաժամկետ է․ «Յունիբանկի աջակցությունը մեծ խթան է ժայռամագլցման զարգացման համար։ Մինչ այժմ մենք մեր միջոցներով էինք կազմակերպում մրցումներ, սակայն ֆինանսական աջակցություն չենք ունեցել։ Այժմ վստահ ենք, որ մեր համագործակցությունը Յունիբանկի հետ կնպաստի, որպեսզի ժայռամագլցումը Հայաստանում դառնա ոչ պակաս ճանաչված, ինչպես մեր ավանդական մարզաձևերը՝ ըմբշամարտը կամ ծանրամարտը»։
Առաջնության մեծահասակների խմբում հաղթողներին Յունիբանկը նվիրեց պրեմիում դասի քարտեր՝ դրամական մրցանակներով։ «Շնորհավորում ենք չեմպիոններին և մաղթում նոր հաջողություններ միջազգային ասպարեզում։ Մեր աջակցությունը սպորտին և մարզիկներին լինելու է շարունակական»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Տեխնիկական աշխատանքներ 26.10.2025թ.24.10.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն կորպորատիվ վարկավորման պայմաններում 10.11.2025թ.-ից21.10.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը կթողարկի քարտեր՝ երեխաների ստեղծած դիզայնով20.10.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկի նոր թվային լուծումները՝ DigiTec 2025-ում13.10.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 22.10.2025թ-ից07.10.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը կաշխատի մինչև 19:00-ն22.09.2025 Տեսնել ավելին