Յունիբանկի նոր թվային լուծումները՝ DigiTec 2025-ում

13.10.2025

Յունիբանկի նոր թվային լուծումները՝ DigiTec 2025-ում

2025թ. հոկտեմբերի 10-12-ը Յունիբանկը մասնակցեց DigiTec 2025-ին՝ ներկայացնելով, թե որքան հեշտ է մուտք գործել միջազգային շուկաներ և դառնալ ամենահայտնի ընկերությունների բաժնետեր՝ ընդամենը բրոքերային հաշիվ բացելով Unibank Invest-ում:
 
Մեր հիմնական առավելություններն են.

  • Բրոքերային հաշվի անվճար բացում:
  • Դրամական միջոցների արագ մուտք և ելք:
  • Զրոյական միջնորդավճար բաժնետոմսերի և ETF-ների պահման համար։
  • Մուտք աշխարհի խոշորագույն բորսաներ՝ մեկ հարթակից։
Դուք կարող եք նաև օգտվել մեր Prime Advisor անհատական ներդրումային խորհրդատվության ծառայությունից և ստանալ.
  • անհատական մենեջերի մշտական աջակցություն,
  • ներդրումային պորտֆելի պարբերական վերանայում՝ ուղղված կապիտալի կայուն աճին,
  • շուկայի վերլուծություններ, որոնք օգնում են ճիշտ որոշումներ կայացնել:
DigiTec-ի ընթացքում Prime Advisor ծառայությանը միացած բոլոր հաճախորդներին՝ որպես նվեր՝ տրամադրվեց բաժնետոմս և Visa Infinite պրեմիում քարտ:
 
Ցուցահանդեսի շրջանակում Յունիբանկը ներկայացրեց նաև մոբայլ հավելվածի նոր հնարավորությունները, որոնք բանկային գործարքները դարձնում են ավելի արագ և հարմար: UNIMobile հավելվածում ամենապահանջված ծառայություններից մեկը UBPay դրամական փոխանցումների իրականացումն է հեռախոսահամարի միջոցով:
Յունիբանկը շարունակելու է ներդնել նորարարական լուծումներ յուրաքանչյուր հաճախորդի համար ժամանակակից և հասանելի բանկային ծառայություններ ապահովելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 22.10.2025թ-ից
    Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 22.10.2025թ-ից
  • Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը կաշխատի մինչև 19:00-ն
    Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը կաշխատի մինչև 19:00-ն
  • Unibank Invest-ը հրավիրում է հաճախորդներին իր նոր գրասենյակ
    Unibank Invest-ը հրավիրում է հաճախորդներին իր նոր գրասենյակ
  • Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 03.10.2025թ-ից
    Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 03.10.2025թ-ից
  • Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը
    Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը
  • UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ
    UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ
Տեսնել բոլորը