Յունիբանկը գործարկել է առցանց հերթագրման համակարգ

27.10.2025

Յունիբանկը գործարկել է առցանց հերթագրման համակարգ

Յունիբանկը գործարկել է հերթի ամրագրման առցանց ծառայություն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս նախապես պլանավորել մասնաճյուղ այցելությունը՝ ընտրելով սպասարկման համար հարմար օր ու ժամ:

Առցանց հերթագրման համակարգը նախատեսված է բանկում սպասարկման հարմարավետությունն էլ ավելի բարելավելու և հաճախորդների համար սպասման ժամանակը կրճատելու համար։

Ամրագրումը ձևակերպելու համար անհրաժեշտ է մուտք գործել Յունիբանկի կայք և ընտրել հետաքրքրող ծառայությունը, մասնաճյուղը, այցելության ամսաթիվն ու ժամը: Հաստատումից հետո հաճախորդը կստանա անհատական կոդ, որն այցելության օրը պետք է մուտքագրել ընտրված մասնաճյուղի տերմինալ:

Առցանց հերթագրման համակարգը Յունիբանկի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և հաճախորդների փորձի բարելավմանն ուղղված թվային վերափոխման ռազմավարության մի մասն է։ Յունիբանկը շարունակելու է զարգացնել թվային լուծումները՝ հաճախորդների սպասարկման համար ապահովելով առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեց ժայռամագլցման բաց առաջնություն
    Յունիբանկի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեց ժայռամագլցման բաց առաջնություն
  • Տեխնիկական աշխատանքներ 26.10.2025թ.
    Տեխնիկական աշխատանքներ 26.10.2025թ.
  • Փոփոխություն կորպորատիվ վարկավորման պայմաններում 10.11.2025թ.-ից
    Փոփոխություն կորպորատիվ վարկավորման պայմաններում 10.11.2025թ.-ից
  • Յունիբանկը կթողարկի քարտեր՝ երեխաների ստեղծած դիզայնով
    Յունիբանկը կթողարկի քարտեր՝ երեխաների ստեղծած դիզայնով
  • Յունիբանկի նոր թվային լուծումները՝ DigiTec 2025-ում
    Յունիբանկի նոր թվային լուծումները՝ DigiTec 2025-ում
  • Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 22.10.2025թ-ից
    Փոփոխություն SWIFT փոխանցումների սակագներում 22.10.2025թ-ից
Տեսնել բոլորը