Յունիբանկն ավարտում է անժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ։ Թողարկման նկատմամբ պահանջարկը զգալիորեն գերազանցեց առաջարկը, ինչի արդյունքում ամբողջ ծավալը ձեռք բերվեց գրեթե մեկ օրվա ընթացքում։
Ներդրողների բարձր հետաքրքրությունը հաշվի առնելով՝ Յունիբանկը նախատեսում է արդեն հաջորդ շաբաթ իրականացնել անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում, ինչը հնարավորություն կտա բավարարել հաճախորդների առկա պահանջմունքները:
Անժամկետ պարտատոմսեր Հայաստանում տեղաբաշխվում են առաջին անգամ․ Յունիբանկն իրականացրեց դրամային և դոլարային թողարկումներ՝ համապատասխանաբար 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Նոր ներդրումային գործիքը հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ։
Պարտատոմսերը ձեռք են բերվել ֆիզիկական և իրավաբանական անձանց լայն շրջանակի կողմից: Նրանց պատրաստակամությունը ներդրումներ կատարել երկարաժամկետ գործիքում հաստատում է Յունիբանկի նկատմամբ ունեցած բարձր վստահությունն ու առաջարկի գրավչությունը։
Անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքի «Պարտատոմսեր» բաժնում։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր04.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը միացել է FinTech Հայաստան ասոցիացիային՝ հիմնադիր անդամի կարգավիճակով03.12.2025 Տեսնել ավելին -
Երևանում մեկնարկում է ֆուտզալի միջազգային «Unibank Cup» մրցաշարը02.12.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն սակագներում 15.12.2025թ-ից02.12.2025 Տեսնել ավելին -
Ստացի՛ր աշխատավարձդ Յունիբանկի քարտով և շահի՛ր 1 000 000 դրամ01.12.2025 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 23.11.2025թ.21.11.2025 Տեսնել ավելին