Ծանուցում սոցիալական փաթեթների հաշիվների վերաբերյալ

18.12.2025

Ծանուցում սոցիալական փաթեթների հաշիվների վերաբերյալ

Հայտնում ենք, որ 2013թ. սեպտեմբերի 17-ին «Յունիբանկ» ԲԲԸ (այսուհետ՝ «Բանկ») և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված` սոցիալական փաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը լուծվելու է 2026թ. հունվարի 14-ից, ուստի խնդրում ենք վերոնշյալ ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ տրամադրելով մեկ այլ բանկում Ձեր կողմից արդեն իսկ բացված սոցիալական փաթեթի հաշիվը՝ Բանկում սոցիալական փաթեթի հաշվին առկա գումարները Ձեր կողմից տրամադրած հաշվին փոխանցելու նպատակով:

Հայտնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 27.12.2012թ. N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 19-րդ կետը սահմանում է, որ սոցփաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծվելու դեպքում՝ Բանկը շարունակում է սպասարկել սոցփաթեթի այն շահառուների հաշիվները, որոնք որևէ ծառայության գծով ունեն չմարված պարտավորություններ, իսկ պատասխանատու ստորաբաժանումները շարունակում են սոցփաթեթի գումարները փոխանցել շահառուների սոցփաթեթի այդ հաշիվներին՝ մինչև շահառուի պարտավորությունների լրիվ մարումը (դրանց մարմանն ուղղված ընդհանուր գումարը չի կարող ավել լինել տվյալ տարվա բյուջետային տարում տվյալ շահառուի համար 12 ամսվա համար նախատեսված ընդհանուր գումարից):

Տեղեկացնում ենք, որ պարտավորությունների մարումից հետո սոցփաթեթի հաշիվը փակվում է Բանկում և մինչև հաջորդ ամսվա սոցփաթեթի գումարի փոխանցումը, անհրաժեշտ է բացել նոր հաշիվ այլ բանկում, որի մասին տեղեկանքը (տեղեկանքում նշված է լինում, որ հաշիվը հանդիսանում է սոցփաթեթի հատուկ հաշիվ), ինչպես նաև նույն հավելվածի 6-րդ կետով սահմանված դիմումը անհրաժեշտ է ներկայացնել սոցփաթեթի շահառու կազմակերպության պատասխանատու ստորաբաժանում: Այս դեպքում սոցփաթեթի գումարները հաջորդ ամսվանից փոխանցվում են շահառուի՝ սոցփաթեթի նոր հաշվին:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար
    Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար
  • Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
    Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
  • Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
    Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
  • Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր
    Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր
  • Յունիբանկը 10 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար
    Յունիբանկը 10 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար
  • Նոր հասցեում վերաբացվեց Յունիբանկի «Արտաշատ» մասնաճյուղը
    Նոր հասցեում վերաբացվեց Յունիբանկի «Արտաշատ» մասնաճյուղը
Տեսնել բոլորը