Յունիբանկը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին և 10 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։
Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ հաշվի առնելով, որ ջրանցքը ներկայումս մինչև 70 տոկոսով վթարված է, ինչի հետևանքով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։ Ծրագրի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերում 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։
Յունիբանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակաբար կաջակցի ազգային նշանակության ծրագրերին՝ նպաստելով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Նոր հասցեում վերաբացվեց Յունիբանկի «Արտաշատ» մասնաճյուղը25.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումը22.12.2025 Տեսնել ավելին -
«Խնայողական հաշիվ» ծառայության չեղարկում 15.12.2025թ-ից01.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում11.12.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն սակագներում 24.12.2025թ-ից10.12.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ09.12.2025 Տեսնել ավելին