Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի համար գործում է 50% զեղչ

06.02.2026

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի համար գործում է 50% զեղչ

Յունիբանկն իրականացնում է հատուկ ակցիա, որի շրջանակներում շաբաթ և կիրակի օրերին կարելի է ձևակերպել Visa և Mastercard քարտեր, այդ թվում՝ պրեմիում դասի քարտեր 50% զեղչով: Ակցիան գործում է բանկի «Դալմա» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում, որոնք գտնվում են համապատասխանաբար Dalma Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում:

Զեղչով կարելի է ձևակերպել Visa Classic, Visa Gold, Visa Signature, Visa Infinite, Visa U-Teenager, Visa նվեր քարտերը, ինչպես նաև Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World "Travel" և Mastercard World Elite քարտերը։ Ակցիան գործում է մինչև 2026 թվականի մարտի 31-ը:

Յունիբանկի բազմարժութային քարտերը համատեղում են ժամանակակից ծառայություններն ու լրացուցիչ առավելությունները՝ ապահովելով հարմար սպասարկում թե՛ առօրյա վճարումներ կատարելիս, թե՛ ճանապարհորդությունների ժամանակ:

Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը շաբաթ և կիրակի օրերին հաճախորդներին սպասարկում է 12:30–ից մինչև 20:30-ը: Հասցեն՝ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, Dalma Mall։

«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը շաբաթ օրերին աշխատում է 11:15–ից մինչև 21:30-ը: Հասցեն` Երևան, Արշակունյաց պողոտա 34/3, Yerevan Mall։

Ակցիան նախատեսված է ռեզիդենտ հաճախորդների համար։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Տեխնիկական աշխատանքներ 31.01.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 31.01.2026թ.
  • 02.02.26թ.-ից «Իսակով» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը
    02.02.26թ.-ից «Իսակով» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը
  • Ծանուցում սոցիալական փաթեթների հաշիվների վերաբերյալ
    Ծանուցում սոցիալական փաթեթների հաշիվների վերաբերյալ
  • Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար
    Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար
  • Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
    Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
  • Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
    Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Տեսնել բոլորը