UBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

05.03.2026

UBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին։ Նոր ծառայությունը գործարկվել է MoneyTO բրիտանական դրամական փոխանցումների համակարգի հետ համագործակցության շրջանակում։

2026 թվականի հունվարի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկը տրամադրել է երկու համակարգերի միջև համագործակցության թույլտվության որոշում։

Հայաստանից դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել UBPay-ի գործընկերների սպասարկման կետերում։ Փոխանցումները հասանելի են ՀՀ դրամով, ֆունտ ստեռլինգով, եվրոյով և ԱՄՆ դոլարով, սակայն գումարը ստացողի բանկային հաշվին մուտքագրվում է ֆունտ ստեռլինգով: Փոխանցման միջնորդավճարը` սկսած 0%-ից։

Դրամական փոխանցումները շարունակում են կարևոր դեր ունենալ ՀՀ տնտեսության համար՝ հանդիսանալով ֆինանսական միջոցների նշանակալի աղբյուր։ 2025 թվականին արտերկրից Հայաստան ստացված փոխանցումների ծավալը կազմել է 5.98 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից դուրս փոխանցվել է 4.3 միլիարդ դոլար։ Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա փոխանցումների ծավալն աճել է գրեթե 6 անգամ։

«UBPay-ի միջազգային գործընկերային ցանցի ընդլայնմանը զուգահեռ մեծանում է նաև Հայաստանից գումար ուղարկելու համար հասանելի երկրների ցանկը։ Մենք վստահ ենք, որ նոր ծառայությունը մեծ պահանջարկ կունենա այն մարդկանց շրջանում, որոնց հարազատները սովորում, աշխատում կամ ապրում են Մեծ Բրիտանիայում։ Այժմ դրամական փոխանցումներ կատարելը և ֆինանսական աջակցություն ցուցաբերելը նրանց համար դարձել է ավելի արագ և հարմար», — նշել է UBPay-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը։

«Մենք բարձր ենք գնահատում UBPay-ի հետ համագործակցությունը, որը մեզ համար նոր հնարավորություններ է ստեղծում։ Ուրախ ենք առաջարկել հարմար և վստահելի միջոց՝ Մեծ Բրիտանիա բանկային հաշիվներին արագ փոխանցումներ իրականացնելու համար։ Մեր առաջիկա ծրագրերում է նաև հակառակ ուղղության գործարկումը՝ Մեծ Բրիտանիայից դեպի Հայաստան փոխանցումների մեկնարկը», — ընդգծել է MoneyTO-ի տնօրեն Գալինա Սելիցկան։

Այսօր UBPay-ին է պատկանում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի զգալի մասնաբաժինը՝ համակարգով իրականացվում է գործարքների մոտ մեկ երրորդը։ UBPay-ն առաջարկում է ինտուիտիվ պարզ API, որը բանկերին և դրամական փոխանցումների համակարգերին հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել ծառայությունները և ապահովել անխափան ու անվտանգ գործարքներ։

UBPay-ը մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ և ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը։ Այս տարի, MoneyTO-ի հետ համագործակցությամբ, նախատեսվում է գործարկել նոր փոխանցումների ուղղություններ, այդ թվում՝ դեպի եվրոպական երկրներ։

UBPay համակարգը գործում է ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 32Ա որոշման հիման վրա։ Համակարգի օպերատորն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 16.03.2026թ.
    Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 16.03.2026թ.
  • Փոփոխություն քարտերի սակագներում 16.03.2026թ.
    Փոփոխություն քարտերի սակագներում 16.03.2026թ.
  • Գործարկվել են նոր՝ XL չափսի ահատական պահատեղեր
    Գործարկվել են նոր՝ XL չափսի ահատական պահատեղեր
  • POS-տերմինալներով գործարքների միջնորդավճարների փոփոխություն առևտրի և սպասարկման կետերի համար
    POS-տերմինալներով գործարքների միջնորդավճարների փոփոխություն առևտրի և սպասարկման կետերի համար
  • Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն
    Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն
  • Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը կաշխատի 9:30-ից մինչև 16:30
    Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը կաշխատի 9:30-ից մինչև 16:30
Տեսնել բոլորը