«Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության 13.03.2026թ.-ի որոշման համաձայն` հաճախորդների սպասարկման սակագներում 01.04.2026թ.-ից կկատարվեն հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
- «Վարկի ապահովության միջոց հանդիսացող գրավադրված գույքի հետ կապված գործողությունների համար Բանկի կողմից թույլտվության տրամադրում /գրավի տակ թողնելու պայմանով /ներառյալ ԱԱՀ/» 1.13 կետից՝
- հանել «գրավադրված գույքի հասցեում անձ հաշվառելու վերաբերյալ /անկախ անձանց քանակի» 1.13.4 ենթակետը,
- ավելացնել նոր ենթակետերը՝
- «Գրավատուի կողմից անշարժ գույքի փոխանցման ակտ կնքելու և սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ»՝ 20,000 ՀՀ դրամ սակագնի սահմանմամբ:
- «Կառուցապատողի կողմից շենքի բոլոր բնակարանների փոխանցման ակտ կնքելու և սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ»՝ 200,000 ՀՀ դրամ սակագնի սահմանմամբ:
- «Ամուսնության հիման վրա համատեղ ձեռք բերված անշարժ գույքի սեփականատիրոջ ավելացում»՝ 20,000 ՀՀ դրամ սակագնի սահմանմամբ:
- «Գործող վարկի ապահովության միջոց հանդիսացող որևէ գույքի գրավից մասնակի ազատում կամ փոխարինում /բացառությամբ այն գրավների, որոնք համաձայն հաճախորդի դիմումի և Վարկային կոմիտեի որոշման, գրավադրվել են որպես ժամանակավոր` մինչև հիմնական գրավի ձևակերպումը /ներառյալ ԱԱՀ/» 1.12 կետում ավելացնել «Վարկի երաշխավորի փոփոխություն (բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունը կատարվում է Բանկի որոշման հիմքով)» նոր ենթակետ՝ 20,000 ՀՀ դրամ սակագնի սահմանմամբ:
Յունիբանկի սակագների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Սակագներ» բաժինը:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.`+374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություն քարտերի տրամադրման սակագներում 06.04.2026թ.-ից26.03.2026 Տեսնել ավելին -
FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ25.03.2026 Տեսնել ավելին -
Վերաբացվել է Յունիբանկի «Էջմիածին» մասնաճյուղը20.03.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 15.03.2026թ.13.03.2026 Տեսնել ավելին -
UBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա05.03.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 16.03.2026թ.03.03.2026 Տեսնել ավելին