Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

07.04.2026

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

2026թ.-ի ապրիլի 10-12-ը Յունիբանկը կմասնակցի Հայաստանի լիզինգային և ֆինանսական լուծումների ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ այցելուներին առաջարկելով շահավետ պայմաններ։ Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով։ Լիզինգի նախահաստատումն իրականացվելու է անմիջապես բանկի տաղավարում՝ ընդամենը 5 րոպեում։

Լիզինգը վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանում՝ բիզնեսի համար դառնալով զարգացման հաջորդ փուլն ապահովող ճկուն և ժամանակակից գործիք: Յունիբանկի լիզինգային պորտֆելը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է:

Լիզինգի միջոցով ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են առանց մեծ ներդրումների ձեռք բերել բժշկական սարքավորումներ, արտադրական և շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, արևային վահանակներ և այլն։

Leasing Expo 2026 ցուցահանդեսը կկայանա «Մերիդիան» կենտրոնում՝ համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Մոբայլ հավելվածում ավանդի նվազեցման գործառույթի փոփոխություն
    Մոբայլ հավելվածում ավանդի նվազեցման գործառույթի փոփոխություն
  • Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը
    Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը
  • Տեխնիկական աշխատանքներ 02.04.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 02.04.2026թ.
  • 20.04.2026թ.-ից Յունիբանկի «Ապարան» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը
    20.04.2026թ.-ից Յունիբանկի «Ապարան» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը
  • Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 01.04.2026թ.
    Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 01.04.2026թ.
  • Փոփոխություն քարտերի տրամադրման սակագներում 06.04.2026թ.-ից
    Փոփոխություն քարտերի տրամադրման սակագներում 06.04.2026թ.-ից
Տեսնել բոլորը