Հաճախակի ճանապարհորդող և հարմարավետությունն ու լրացուցիչ արտոնությունները գնահատող անձանց Յունիբանկն առաջարկում է Mastercard World «Travel» քարտեր:
Յունիբանկի Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որին կցված է երեք արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո, ինչը այն դարձնում է հատկապես հարմար և շահավետ արտասահմանում վճարումների համար։
Հատուկ ուշադրություն է դարձվում օդանավակայանում հաճախորդի հարմարավետությանը: Lounge Key-ի միջոցով քարտն անվճար մուտք է ապահովում բիզնես սրահներ. տարեկան մինչև 6 այցելություն քարտապանի և նրա հյուրերի համար: Հասանելի է նաև Fast Track ծառայությունը:
Քարտապանները նաև ստանում են լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ շուրջօրյա կոնսիերժ ծառայություն, 1 ԳԲ անվճար ռոումինգ Ինտերնետ և 20% զեղչ այլ ռոումինգային փաթեթների համար։
Mastercard World «Travel» քարտապաններն ունեն գործարքների բարձր օրական սահմանաչափ՝ մինչև 8 միլիոն ՀՀ դրամ, քանակը՝ մինչև 20 գործարք։ Հաճախորդներին տրամադրվում է մոբայլ հավելված բանկային գործարքներն առանց բանկ այցելելու կատարելու համար, ինչպես նաև SMS ծանուցումների ստացման հնարավորություն յուրաքանչյուր գործարքի համար։
Ի դեպ՝ ներկայումս իրականացվող ակցիայի շրջանակներում շաբաթ-կիրակի օրերին «Դալմա» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում Mastercard World «Travel» քարտերը կարելի է ձևակերպել 50% զեղչով։
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր14.04.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան10.04.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով07.04.2026 Տեսնել ավելին -
Մոբայլ հավելվածում ավանդի նվազեցման գործառույթի փոփոխություն03.04.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը03.04.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 02.04.2026թ.02.04.2026 Տեսնել ավելին