Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

20.04.2026

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

 Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Պարտատոմսերի արժեկտրոնի տոկոսադրույքը կազմում է 5.6% տարեկան, որը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ:

 Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն քանակը՝ 10 հատ, իսկ ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս:

 ԱՄՆ դոլարով պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 29.06.2026թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

 Բանկի կողﬕց թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական ﬕջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիﬓադրաﬕ կողﬕց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով:

 Ծրագրային ազդագիրը (գրանցված 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամ) և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են կայքի «Պարտատոմսեր» բաժնում:

Ներդրողը կարող է ձեռքբերել Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները և վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը www.unibank.am կայքի «Պարտատոմսեր» բաժնում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Տեխնիկական աշխատանքներ 19.04.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 19.04.2026թ.
  • Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
    Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
  • Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր
    Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր
  • Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան
    Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան
  • Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով
    Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով
  • Մոբայլ հավելվածում ավանդի նվազեցման գործառույթի փոփոխություն
    Մոբայլ հավելվածում ավանդի նվազեցման գործառույթի փոփոխություն
Տեսնել բոլորը