Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

15.05.2026

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Յունիբանկն իրականացնում է հատուկ ակցիա, որի շրջանակում շաբաթ և կիրակի օրերին կարելի է ձևակերպել Visa և Mastercard քարտեր 50% զեղչով։

Ակցիան գործում է բանկի «Դալմա» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում, որոնք գտնվում են համապատասխանաբար Dalma Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում։ Զեղչը կիրառվում է քարտի տրամադրման սակագնի նկատմամբ:  

Ակցիայի շրջանակում 50% զեղչով հնարավոր է ձևակերպել Arca, Visa Classic, Visa Gold, Visa Signature, Visa Infinite, Visa U-Teenager, Visa նվեր քարտերը, ինչպես նաև Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World «Travel» և Mastercard World Elite քարտերը։

Arca քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտապանը ստանում է 2% հետվճար։ Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։

Մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6 000 ՀՀ դրամ, իսկ մեկ ամսվա համար՝ 60 000 ՀՀ դրամ:

Յունիբանկի բազմարժութային քարտերն ապահովում են հարմար և անվտանգ սպասարկում թե՛ առօրյա վճարումների, թե՛ ճանապարհորդությունների ընթացքում։

«Դալմա» մասնաճյուղը շաբաթ և կիրակի օրերին գործում է 12:30-ից մինչև 20:30-ը։ Հասցեն՝ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, Dalma Mall։

«Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը շաբաթ օրերին հաճախորդներին սպասարկում է 11:15-ից մինչև 21:30։ Հասցեն՝ Երևան, Արշակունյաց պողոտա 34/3, Yerevan Mall։

Ակցիան նախատեսված է ռեզիդենտ հաճախորդների համար և գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Մանրամասների համար՝ https://www.unibank.am/hy/service/rates/

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը՝ Upside Down մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր
    Յունիբանկը՝ Upside Down մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր
  • Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար
    Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար
  • Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր
    Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր
  • Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը
    Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը
  • Հնարավոր են ծառայությունների ժամանակավոր խափանումներ
    Հնարավոր են ծառայությունների ժամանակավոր խափանումներ
  • Տեխնիկական աշխատանքներ 24.04.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 24.04.2026թ.
Տեսնել բոլորը