Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում: Առցանց գրանցվելու համար պարզապես պետք է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store-ից կամ Google Play-ից, լրացնել անհրաժեշտ տեղեկությունները և հետևել համակարգի հրահանգներին: Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե և պահանջում է միայն անձը հաստատող փաստաթուղթ և սմարթֆոն:
Կենսաչափական նույնականացումից հետո օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն ֆինանսական ծառայություններին՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու: UNIMobile հավելվածի միջոցով հաճախորդները կարող են բացել բանկային հաշիվ, ձևակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և արտերկիր, համալրել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ և այլ վճարումներ ու շատ ավելին: Առցանց գրանցումը հասանելի է ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար:
Թվային սպասարկման ուղիների զարգացումը Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից մեկն է: Հեռակա նույնականացման գործարկումը թույլ կտա դառնալ Յունիբանկի հաճախորդ և օգտվել մոբայլ հավելվածում առկա բանկային ծառայություններից ցանկացած վայրում:
Բացի այդ, UNIMobile մոբայլ հավելվածում գործարկվել են նոր հնարավորություններ: Օգտատերերը այժմ կարող են իրենց ֆիզիկական քարտի համար նոր PIN-կոդ սահմանել՝ առանց այն վերաթողարկելու անհրաժեշտության։
«Քարտեր» բաժնում ավելացվել է «Սահմանափակումներ» ենթաբաժինը, որը թույլ է տալիս սահմանել սահմանաչափեր ըստ գործարքի տեսակի (օնլայն և օֆլայն), ինչպես նաև ըստ տարածաշրջանի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության)։
Յունիբանկը կշարունակի զարգացնել իր թվային ծառայությունները, կատարելագործելով մոբայլ հավելվածը և ստեղծելով նոր հնարավորություններ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց18.05.2026 Տեսնել ավելին -
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ15.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ Upside Down մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր14.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար13.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր08.05.2026 Տեսնել ավելին -
Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը05.05.2026 Տեսնել ավելին