Յունիբանկը հայտարարել է 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի նոր թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը բանկը նախատեսում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։
2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով։ Նոր թողարկման մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 390 ՀՀ դրամ։ Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք՝ բանկի ցանկացած մասնաճյուղում։ Ներդրման նվազագույն ծավալը կազմում է 1,014,000 ՀՀ դրամ։
Բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո բանկը նախատեսում է դիմել Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)՝ բաժնետոմսերը B ցուցակում ներառելու համար, քանի որ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։
2024 թվականի համար Յունիբանկը բաժնետերերին տրամադրեց 7.8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը: Մինչև այս տարվա հունիսի վերջ կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում նախատեսվում է հաստատել 2025 թվականի շահութաբաժինների չափը։
2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Յունիբանկն ապահովել է 1.8 մլրդ դրամ զուտ շահույթ։ Բանկի ակտիվները կազմել են 395 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ 274 մլրդ ՀՀ դրամ։ Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն էր, որը ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սկորինգի համակարգ։ Բանկը POS վարկավորման ծավալով երկրի առաջատար հինգ բանկերի շարքում է և զբաղեցնում է առաջատար դիրք տրամադրված POS վարկերի քանակով։
Վարկային պորտֆելի որակի և շահութաբերության էական բարելավման արդյունքում Moody’s-ը Յունիբանկին շնորհել է երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ՝ «կայուն» կանխատեսմամբ։
Բաժնետոմսերի Ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 13-ի Թիվ N 1/210Ա որոշմամբ: Ներդրողները բաժնետոմսերի Ազդագրի և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես «Մասնաճյուղային ցանց» բաժնում), իսկ էլեկտրոնային պատճենը` բանկի կայքի «Բաժնետոմսեր» բաժնում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում19.05.2026 Տեսնել ավելին -
Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց18.05.2026 Տեսնել ավելին -
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ15.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ Upside Down մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր14.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար13.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր08.05.2026 Տեսնել ավելին