Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։ Միաժամանակ գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական»։
Վարկանիշի «Դրական» հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Բանկի BCA գնահատականի և վարկանիշների վրա։ Յունիբանկի b2 BCA և Adjusted BCA գնահատականների վերահաստատումը պայմանավորված է Բանկի ակտիվների բարձր որակով, կայուն շահութաբերությամբ և ֆինանսավորման առավել անկայուն աղբյուրներից սահմանափակ կախվածությամբ։
Moody’s-ի գնահատմամբ՝ Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժն ամրապնդվել է՝ պայմանավորված կայուն կապիտալ ներդրումներով, որոնք նպաստում են արտադրողականության աճին և բարձրացնում տնտեսության դիմակայունությունը արտաքին ցնցումների նկատմամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Գյումրի» մասնաճյուղը 2026թ. հուլիսի 27-ից կգործի նոր հասցեում24.07.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա13.07.2026 Տեսնել ավելին -
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրման շահավետ հնարավորությունից09.07.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը07.07.2026 Տեսնել ավելին -
Հաճախորդների սպասարկման սակագներում 20.07.2026թ-ից կկատարվեն լրացումներ03.07.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 01.07.2026թ.-ից01.07.2026 Տեսնել ավելին