Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

13.07.2026

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար նախատեսված 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա։ Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ Յունիբանկում ձևակերպել Mastercard World Travel քարտ և այդ քարտով կատարել առնվազն մեկ գործարք արտերկրում։ Հաղթողը պատահականության սկզբունքով կընտրվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։

Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որը միավորում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով հաշիվները։ Սա հնարավորություն է տալիս արտերկրում գնումների համար վճարել համապատասխան արժույթով՝ խուսափելով ավելորդ փոխարկումներից:

Mastercard World «Travel» քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և գնահատում են հարմարավետությունն ու առավելությունները։ Քարտապաններին տրամադրվում է արտոնությունների լայն փաթեթ, որը ներառում է LoungeKey ծրագրի շրջանակում աշխարհի օդանավակայանների բիզնես-սրահներ տարեկան 6 անվճար մուտք քարտապանի և նրա հյուրերի համար, Fast Track Pass ծառայությունից տարեկան 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն, 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգ, ինչպես նաև շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։

Mastercard World «Travel» քարտը կարելի է ձևակերպել առցանց կամ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Առցանց ձևակերպման դեպքում քարտի թողարկումն անվճար է, իսկ տարեկան սպասարկման վճարը գանձվում է միայն երկրորդ տարվանից։

Քարտը կարելի է ձևակերպել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/Hu9lL

Քարտի առաքումն իրականացվում է անվճար՝ հաճախորդի նշած հասցեով Հայաստանի տարածքում։

Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ֆիզիկական անձինք։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրման շահավետ հնարավորությունից
    Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրման շահավետ հնարավորությունից
  • Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
    Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
  • Հաճախորդների սպասարկման սակագներում 20.07.2026թ-ից կկատարվեն լրացումներ
    Հաճախորդների սպասարկման սակագներում 20.07.2026թ-ից կկատարվեն լրացումներ
  • Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 01.07.2026թ.-ից
    Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 01.07.2026թ.-ից
  • Ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման նպատակով Յունիբանկը   գործարկել է «Ստոպ» գործիքներ
    Ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման նպատակով Յունիբանկը գործարկել է «Ստոպ» գործիքներ
  • Փոփոխություններ և լրացումներ hաշիվների բացման, սպասարկման, փակման և կանխիկով գործառնությունների սակագներում 13.07.2026թ.-ից
    Փոփոխություններ և լրացումներ hաշիվների բացման, սպասարկման, փակման և կանխիկով գործառնությունների սակագներում 13.07.2026թ.-ից
Տեսնել բոլորը