Յունիբանկի հովանավորությամբ ստեղծված «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը օգոստոսի 26-ին, 27-ին և 29-ին Երևանում կանցկացնի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները։ Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» պայքարելու է մրցաշարի հիմնական փուլի ուղեգրի համար։ Թիմի մրցակիցներն են Գերմանիայի հնգակի չեմպիոն «Վեյլիմդորֆը», Էստոնիայի չեմպիոն «Տալլինը» և Իսլանդիան ներկայացնող «Ռեյկյավիկը»։
«Յունիսպորտը» մրցաշարին մոտենում է տպավորիչ արդյունքներով։ Հայաստանի Բարձրագույն լիգայում թիմն անցկացրել է անպարտելի մրցաշրջան՝ տանելով 16 հաղթանակ և խփելով 323 գոլ։
«Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնելը մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Մենք ունենք հավակնոտ թիմ, որն արդեն ապացուցել է իր ուժը Հայաստանի առաջնությունում։ Այժմ մեր նպատակն է նույն վստահությամբ հանդես գալ միջազգային ասպարեզում և պայքարել հիմնական փուլի ուղեգրի համար։ Հատկապես կարևոր է, որ հանդիպումներն անցկացվելու են Երևանում․ մեր երկրպագուների աջակցությունը կարող է լրացուցիչ ուժ հաղորդել թիմին։ Շնորհակալ ենք Յունիբանկին՝ ակումբի կողքին լինելու և մեր զարգացմանն աջակցելու համար», - նշել է «Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը։
Աջակցելով ակումբին՝ Յունիբանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում ֆուտզալի զարգացմանը, բարձրացնել հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և աջակցել մրցունակ թիմի ձևավորմանը, որը կարող է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում։
«Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները կհեռարձակվեն Առաջին հեռուստաընկերության եթերում։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«ՄՓՄՁ (KfW)» վարկատեսակի դադարեցման վերաբերյալ21.08.2026 Տեսնել ավելին -
«Գյուղատնտեսական վարկ (KfW)» վարկատեսակի դադարեցման վերաբերյալ28.07.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական վերազինման աշխատանքներ 19.08.2026թ.18.08.2026 Տեսնել ավելին -
Ավտովարկերի ժամանակավորապես դադարեցման վերաբերյալ13.03.2026 Տեսնել ավելին -
«Արևային էներգիա» վարկատեսակի դադարեցման վերաբերյալ25.11.2025 Տեսնել ավելին -
Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում07.08.2026 Տեսնել ավելին