Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ։ Խմբային փուլի վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով առավելության հասավ Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ։ Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը դարձան դուբլի հեղինակ, ևս մեկ գոլ խփեց դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ Վաստակելով առավելագույն 9 միավորը, «Յունիսպորտը» վստահորեն զբաղեցրեց E խմբի առաջին հորիզոնականը և կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։
«Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը հիմնվել է Յունիբանկի աջակցությամբ: Ակումբի հետ համագործակցությունը Բանկի՝ հայկական սպորտի զարգացմանն ու միջազգային հարթակում դրա առաջխաղացմանը նպաստող նախաձեռնություններին ուղղված հետևողական աշխատանքի մի մասն է։ «Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալը նոր էջ է բացում թիմի համար և հնարավորություն ընձեռում հանդես գալ եվրոպական ֆուտզալի բարձր մակարդակում։
«Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են «Յունիսպորտի» ստեղծման հիմքում դրված հավակնությունները վերածվում կոնկրետ մարզական արդյունքների։ Չեմպիոնների լիգայում երեք հաղթանակն ու հիմնական փուլ դուրս գալը վկայում են թիմի մեծ ներուժի մասին և ցույց տալիս, թե ինչ արդյունքների կարելի է հասնել պրոֆեսիոնալ աշխատանքի ու ընդհանուր նպատակին ձգտելու շնորհիվ։ Յունիբանկի համար կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք հնարավորություն են տալիս արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։ Թիմին մաղթում ենք վստահ խաղ և նոր հաղթանակներ», — նշել են Յունիբանկում:
Հիմնական փուլի հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Լյուքսեմբուրգում։ «Յունիսպորտի» մրցակիցները կլինեն Լիտվայի «Կաունո Ժալգիրիսը», Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժը» և Հունաստանի «Դուկասը»։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը կվերանվանվի և կտեղափոխվի նոր հասցե28.08.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն սակագների «SWIFT և միջբանկային փոխանցումներ» բաժնում 14.09.2026 թ.-ից31.08.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը կվերանվանվի և կտեղափոխվի նոր հասցե28.08.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager» քարտապանների համար․ գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում28.08.2026 Տեսնել ավելին -
«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգային24.08.2026 Տեսնել ավելին -
«ՄՓՄՁ (KfW)» վարկատեսակի դադարեցման վերաբերյալ21.08.2026 Տեսնել ավելին