Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

10.09.2026

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49։

Մասնաճյուղի ավելի ընդարձակ տարածքը հնարավորություն է տալիս սպասարկել հաճախորդների աճող հոսքը և ապահովել սպասարկման հարմարավետ պայմաններ։ «Թումանյան» մասնաճյուղում հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ բանկային հաշիվների բացում, քարտերի, ավանդների և վարկերի ձևակերպում, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում և այլ գործառնություններ։ Մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-ից 16:30, շաբաթ և կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր։

Մասնաճյուղային ցանցի զարգացումը շարունակում է մնալ Յունիբանկի՝ բանկային ծառայությունների հասանելիության բարձրացման ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը։ Բանկը հետևողականորեն զարգացնում է սպասարկման ժամանակակից ձևաչափերը՝ համատեղելով թվային բանկինգի հնարավորությունները մասնաճյուղերում սպասարկման հետ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ մասնագետի խորհրդատվություն և աջակցություն ֆինանսական հարցերի լուծման գործում։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր
    Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր
  • Փոփոխություն տեղեկանքների տրամադրման սակագներում 03.09.2026 թ.-ից
    Փոփոխություն տեղեկանքների տրամադրման սակագներում 03.09.2026 թ.-ից
  • «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ
    «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ
  • Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը կվերանվանվի և կտեղափոխվի նոր հասցե
    Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը կվերանվանվի և կտեղափոխվի նոր հասցե
  • Փոփոխություն սակագների «SWIFT և միջբանկային փոխանցումներ» բաժնում 14.09.2026 թ.-ից
    Փոփոխություն սակագների «SWIFT և միջբանկային փոխանցումներ» բաժնում 14.09.2026 թ.-ից
  • Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը կվերանվանվի և կտեղափոխվի նոր հասցե
    Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը կվերանվանվի և կտեղափոխվի նոր հասցե
Տեսնել բոլորը