Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Պարտատոմսերով թույլատրվել են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Անժամկետ պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է 13,25%, որից հետո կիրառվելու է լողացող տոկոսադրույք։
Թողարկումը նախատեսված էր Յունիբանկի բաժնետերերի համար՝ ընդլայնելով նրանց երկարաժամկետ ներդրումային հնարավորությունները։ Յունիբանկը Հայաստանում առաջինն էր, որ 2025 թվականին թողարկեց անժամկետ պարտատոմսեր։ Նոր գործիքի ներդրումը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի արժեթղթերի շուկայի համար՝ նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանը։
Բանկի թողարկած և Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը գերազանցում է 50 մլրդ ՀՀ դրամը։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.`+374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում06.10.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ02.10.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին30.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»29.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր29.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր16.09.2026 Տեսնել ավելին