Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

29.09.2026

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ։

Դրամային թողարկման ծավալը կազմում է 3 մլրդ ՀՀ դրամ, իսկ դոլարային թողարկմանը՝ 3 մլն ԱՄՆ դոլար։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է։ Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ։ Թողարկումների տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 000 ՀՀ դրամ։ Դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։

Բանկի թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով։

Յունիբանկը Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներից է։ Բանկի թողարկած և Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը գերազանցում է 50 մլրդ ՀՀ դրամը։

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված է ՀՀ ԿԲ նախագահի 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամբ) և թողարկումների վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարելի է ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները կայքի «Պարտատոմսեր» բաժնում: 

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
    Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
  • Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա
    Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա
  • Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի
    Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի
  • Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում
    Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում
  • Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր
    Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր
  • Փոփոխություն տեղեկանքների տրամադրման սակագներում 03.09.2026 թ.-ից
    Փոփոխություն տեղեկանքների տրամադրման սակագներում 03.09.2026 թ.-ից
Տեսնել բոլորը