Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։
ԱԷՀԱ-ի հետ համագործակցության շրջանակում կողմերը համատեղ կաշխատեն շուկայի ֆինանսավորման կարիքների բացահայտման, բիզնեսների համար համապատասխան ֆինանսական լուծումների զարգացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների խթանման ուղղություններով։
2025 թվականին արևային կայաններն ապահովել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 16,3%-ը։ Ոլորտի աճը նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, սակայն արևային և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է նաև հասանելի և համապատասխան ֆինանսավորման լուծումներ։
Կանաչ էներգետիկ նախագծերի ֆինանսավորումը Յունիբանկի երկարաժամկետ ռազմավարության մաս է։ Բանկը «Կանաչ» լիզինգի միջոցով ֆինանսավորում է արևային կայանների և էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերումը՝ աջակցելով հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին՝ արդիականացնելու իրենց գործունեությունն ու բարձրացնելու էներգաարդյունավետությունը։
«Մեր նպատակն է կանաչ տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնել բիզնեսի համար։ Յունիբանկն առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել արևային կայաններ և էներգաարդյունավետ սարքավորումներ շահավետ պայմաններով՝ տարեկան սկսած 9,5% տոկոսադրույքով և մինչև 60 ամիս ժամկետով։ Համապատասխան ծրագրերի պայմանները բավարարող հայտերի դեպքում հնարավոր է նաև տոկոսադրույքի սուբսիդավորում», — նշել է Յունիբանկի ծրագրային վարկերի և բիզնես լիզինգի դեպարտամենտի տնօրեն Էմմա Հարությունյանը։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»29.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր29.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր16.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա15.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի11.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում10.09.2026 Տեսնել ավելին