Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։
Բանկի գործունեության՝ Կայուն զարգացման նպատակներին համապատասխանության ցուցանիշը կազմել է 71%, ինչը վկայում է կենսակայունության ոլորտում Բանկի բարձր մակարդակի մասին (Strong)։ Այս արդյունքն արտացոլում է կայուն զարգացման հիմնական ուղղություններով Յունիբանկի հետևողական աշխատանքը և Հայաստանում կայուն ֆինանսավորման զարգացմանը նպաստելու հանձնառությունը։ Առավել բարձր գնահատականը Բանկը ստացել է կառավարման ոլորտում։ Գնահատման ընթացքում ընդգծվել են Բանկի ներքին քաղաքականություններն ու ընթացակարգերը, այդ թվում՝ Գործարար վարվելակերպի կանոնները, ինչպես նաև ազդարարման և խարդախությունների կառավարման մեխանիզմները։
Սոցիալական ոլորտում կարևորվել են աշխատակիցներին տրամադրվող արտոնություններն ու կանանց ներգրավվածության մակարդակը։ Կանայք կազմում են Յունիբանկի աշխատակազմի 70,4%-ը, իսկ ղեկավար կազմում նրանց մասնաբաժինը հասնում է 38%-ի։
Բնապահպանական ոլորտում դրական են գնահատվել մինչև 2030 թվականը էներգասպառումը 15%-ով կրճատելու Յունիբանկի հանձնառությունը, արևային էներգիայի օգտագործումը և կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառումը, ինչպես նաև կլիմայական ռիսկերի ինտեգրումն ուժեղացնելու և «կանաչ» պորտֆելի մասնաբաժինն ընդլայնելու հեռանկարները։
Յունիբանկը կշարունակի կատարելագործել իր ESG գործելակերպը և առաջարկել Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը նպաստող ֆինանսական լուծումներ։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55։
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր07.10.2026 Տեսնել ավելին -
«Վարկ 0%, 0%, 0% +» վարկային գործիքի չեղարկման վերաբերյալ06.10.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում06.10.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում06.10.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ02.10.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին30.09.2026 Տեսնել ավելին