Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

23.11.2026

Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

Յունիբանկը հյուրընկալել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին և շնորհավորել նրանց Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում գրանցած հաջողությունների առթիվ։ Հանդիպման ընթացքում Բանկը նրանց հանձնել է Mastercard World Travel պրեմիում քարտեր՝ դրամական պարգևներով։

Յունիբանկն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկար տարիներ համագործակցում են։ Որպես ֆեդերացիայի գլխավոր հովանավոր՝ Բանկն աջակցում է հայկական ըմբշամարտի զարգացմանն ու մարզիկների մասնագիտական աճին։

«Մենք երկրպագում ենք մեր ըմբիշներին ու հպարտանում նրանց յուրաքանչյուր հաղթանակով։ Մարզիկների ու մարզիչների հետ շփումն օգնում է մեզ հասկանալ, թե ինչի կարիք ունի հավաքականը և ինչպես կարող ենք օգտակար լինել։ Օլիմպիական խաղերին ընդառաջ մեզ համար հատկապես կարևոր է, որ մեր ըմբիշները լիարժեք պատրաստվելու բոլոր պայմաններն ունենան», – նշեց Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

«Յունիբանկը մեր ըմբշամարտի ֆեդերացիայի և անձամբ իմ կողքին է։ Սա մեծ աջակցություն է մեզ համար, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ առաջիկա մրցաշարերում։ Մարզիկին մնում է կենտրոնանալ մարզումների վրա և մեդալներ նվաճել մեր երկրի համար», – ասաց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ Յունիբանկը մեծ աջակցություն է ցուցաբերում ըմբշամարտի զարգացմանը, ինչի մասին վկայում են նաև մարզիկների գրանցած արդյունքները։ Վերջին տարիներին աշխարհի յուրաքանչյուր առաջնությունում Հայաստանի հավաքականը ունեցել է և՛ չեմպիոններ, և՛ մրցանակակիրներ։ Նրա խոսքով՝ նման հովանավորի աջակցությունը մեծ խթան է ըմբշամարտի ֆեդերացիայի համար։

Mastercard World Travel քարտերի արտոնություններն ավելի հարմարավետ կդարձնեն մարզիկների ու մարզիչների միջազգային ուղևորությունները։ Քարտապանները կարող են տարեկան վեց անգամ անվճար օգտվել օդանավակայանների բիզնես սրահներից և Fast Track ծառայությունից։ Փաթեթը ներառում է նաև ինտերնետ ռոումինգ և շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։

«Mastercard-ի համար մեծ պատիվ է աջակցել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, տաղանդով, համառությամբ, կամքով ու նվիրվածությամբ ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցասպարեզում և մեդալներ նվաճում», – նշեց  Հայաստանում Mastercard-ի ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։

«Երբ վերադառնում ես հայրենիք ու տեսնում, որ մարդիկ գնահատում են աշխատանքդ և ուրախ են քեզ համար, հասկանում ես, որ ջանքերդ իզուր չեն անցել», – հավելեց աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը։

«Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը նշեց, որ միջազգային մրցումներում հաջող ելույթից հետո հայրենիք վերադարձող յուրաքանչյուր մարզիկ պետք է արժանանա պատշաճ ուշադրության, իսկ այդ գործում կարևոր դեր ունեն մարզիկներին հովանավորող կազմակերպությունները։

Յունիբանկը նախատեսում է առաջիկայում ընդլայնել համագործակցությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ՝ շարունակելով աջակցել հայկական ըմբշամարտի զարգացմանը և 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկների նախապատրաստությանը։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար
    Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար
  • Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
    Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
  • Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար
    Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար
  • Տեխնիկական աշխատանքներ 25.10.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 25.10.2026թ.
  • Անշարժ գույքի ապահովագրության սակագինը կնվազի մինչև 0.2%
    Անշարժ գույքի ապահովագրության սակագինը կնվազի մինչև 0.2%
  • Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
    Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Տեսնել բոլորը