Հիփոթեքային վարկ
Հիփոթեքային վարկ "Shushi Palace"
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ
55,000,000 ՀՀ դրամ
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
12,4%
ԺԱՄԿԵՏ
Մինչև 240 ամիս
|
Նպատակային նշանակություն |
Ք.Երևան, Նազարբեկյան 44/13 հասցեում կառուցվող շենքից բնակելի անշարժ գույքի ձեռքբերում: |
|||
|
Վարկառուի նկատմամբ պահանջները |
Կայուն եկամուտ ունեցող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ: |
|||
|
Վարկի առավելագույն գումարը |
մինչև 55,000,000 ՀՀ դրամ |
|||
|
Նվազագույն կանխավճար |
սկսած 10% -ից |
|||
|
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
|||
|
Վարկի նվազագույն և առավելագույն ժամկետը |
120 - 240 ամիս |
|||
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
12.4% ֆիքսված տոկոսադրույք առաջին 36 ամիսների համար, 37-րդ ամսից սկսած ՅՀՏ+4.5% |
|||
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
13.64% - 13.67% |
|||
|
Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել
այստեղ
: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Փոփոխման սահմանաչափերն են` 1-5% |
||||
|
Միջնորդավճար |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար` սահմանված է Բանկի սակագներով |
|||
|
Պարտադիր վճարման ենթակա վճարներ |
- |
|||
|
Վարկի տրամադրման կարգը |
Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով: |
|||
|
Վարկի մարման կարգը |
Ամենամսյա անուիտետային մարումներ: |
|||
|
ՎաղաԺամկետ մարման հնարավորությունը |
Թույլատրվում է առանց տույժերի: |
|||
|
Տույժեր |
Ժամկետանց վարկ |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց գումարի 2%-ի չափով միանվագ տույժ |
||
|
Ժամկետանց տոկոս |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց տոկոսի 2%-ի չափով միանվագ տույժ |
|||
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: |
||||
|
Ապահովվածություն |
Գրավ |
Ձեռք բերվող անշարժ գույքը |
||
|
Երրորդ անձի երաշխավորություն |
Չի հանդիսանում պարտադիր
Նպատակահարմարությունը որոշվում է հայտի հաստատման ընթացքում |
|||
|
Ձեռքբերվող գույքը գնահատվում և ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից /ցանկը տես այստեղ/ : Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է` գույքի գնահատում` 15,000 ՀՀ դրամ գույքի ապահովագրություն` 0.25% գնահատված արժեքից կամ վարկի մնացորդից անձնական ապահովագրություն` 0.17% վարկի մնացորդից Այլ ծախսեր*՝ նոտարական ծառայությունների վճար` 15,000 - 20,000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը, սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք` 11,500 ՀՀ դրամ, գույքի պետական գրանցման վճար` 54,500 – 72,500 ՀՀ դրամ: *Ներառված չեն փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ: |
||||
|
Վարկ հարաբերած գրավի արժեք |
առավելագույնը 90% |
|||
|
Գրավի գնահատում |
Հիմք է ընդունվում կառուցապատող ընկերության կողմից տրամադրված տեղեկանքը: Լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատումը՝ ըստ բանկի պահանջի /իրականացվում է վարկառուի միջոցներով/: |
|||
|
Ապահովագրություն |
Գույքային |
պարտադիր` վարկի մնացորդի չափով սեփականության իրավունքի գրանցումից հետո |
||
|
Անձնական /դժբախտ պատահարներից/ |
պարտադիր` վարկի մնացորդի չափով |
|||
|
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
Ներկայացնում է գնորդը՝ 1. Դիմում (սահմանված ձևով), 2. Անձնագիր կամ նույնականացման քարտ, 3. Սոցիալական քարտ 4. Տեղեկանք բնակության վայրից (3-րդ ձև ԲՇՏ-ից՝ անհրաժեշտության դեպքում), 5. Տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվի հաճախորդի զբաղեցրած պաշտոնը, ամսական աշխատավարձի չափը և/կամ եկամուտների հայտարարագիր (սահմանված ձևով), 6. Եթե հաճախորդը ունի սեփական բիզնես, ապա ներկայացվում են` կանոնադրությունը, տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրության վերջին փոփոխությունների վերաբերյալ և եկամուտների հայտարարագիր (սահմանված ձևով), 7. Այլ փաստաթղթեր (օրինակ` տեղեկանք` պարտադիր սոց. ապահովագրության վճարների վերաբերյալ, գնորդի այլ սեփականությունը հավաստող փաստաթղթերի պատճեներ և այլն), 8. Եթե գնորդը ամուսնացած է՝ 8.1 Ամուսնու անձնագիր կամ նույնականացման քարտ,8.2 Ամուսնության վկայական, 8.3 Ամուսնու համաձայնությունը վարկ ստանալու, բնակարան գնելու և գրավադրելու վերաբերյալ, 9. Անհրաժեշտության դեպքում` Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը ևվճարունակությունը հավաստող փաստաթղթեր` ֆինանսական հաշվետվություններ և այլն),
Վաճառողը ներկայացնում է ` 1. Գնվող գույքի բոլոր սեփականատերերի անձնագրերը, անչափահասների համար` ծննդյան վկայականներ, 2. Վաճառողի սոցիալական քարտը 3. Եթե կան համասեփականատեր կամ գրանցված անձիք, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված` լիազորագիր (համասեփականատերի համար) համաձայնություն (գրանցված անձանց համար) և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը, անձնագրերի պատճեները, 4. Տեղեկանք բնակության վայրից (3-րդ ձև ԲՇՏ-ից,), 5. Գնվող գույքի սեփականության վկայական, 6. Գրավադրվող գույքի ծագման հիմքեր, 7. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո), 8. Գնվող անշարժ գույքի լուսանկարներ, 9. Եթե սեփականատերը(երը) ամուսնացած է (են)` 9.1 Ամուսնու անձնագիր կամ նույնականացման քարտ, 9.2 Ամուսնության վկայական,
9.3 Ամուսնու համաձայնությունը գույքը վաճառելու համար, |
|||
|
Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկը ձևակերպվում է բանկում` մասնաճյուղերում: Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն: Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն: Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները տես « Սակագներ » բաժնում: Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: |
||||
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ: ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
||||
| Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55 | ||||