Հիփոթեքային վարկ
Հիփոթեքային վարկ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության շրջանակներում
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ
16,000,000 ՀՀ դրամ
ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ
8%
ԺԱՄԿԵՏ
Մինչև 120 ամիս
Վարկառուի նկատմամբ պահանջները |
Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Լեռնային Ղարաբաղում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին 2 փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Լեռնային Ղարաբաղ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։ Պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի՝ առնվազն մեկ անդամի վրա։ Ընտանիքի բացակա անդամները դիտվում են շահառու և ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման կամ ուսման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու հետ։ Ընտանիքի կազմը համալրվել է թոռներով, ինչպես նաև ցանկացած անձով, ով սահմանված ժամանակահատվածում փաստացի (մշտապես) բնակվել է տվյալ ընտանիքում (քաղաքացիական ամուսիններ, խորթ երեխաներ և այլն)։ |
|
Վարկի առավելագույն գումարը |
8 մլն դրամ - Երևանում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում
10 մլն դրամ - Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում
12 մլն դրամ - Հավելված 2-ում նշված բնակավայրերում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում
14 մլն դրամ - սահմանամերձ բնակավայրում* հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում
16 մլն դրամ - Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում |
|
Աջակցության չափը |
Արտաքին ֆինանսական աղբյուրից տրամադրված ռեսուրսով վարկավորման դեպքում |
Բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում |
1) Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 113 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 8%, հանրագումարային մինչև 3.648 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 63 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 153 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 10%, հանրագումարային մինչև 5.850 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 98 հազ. դրամ.
3) N2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով
4) սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 242 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11.085 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 177 հազ. դրամ.
5) սահմանամերձ բնակավայրում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. Դրամ: |
1) Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 153 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ հանրագումարային մինչև 7.925 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 168 հազ. դրամ.
2) N2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով
3) սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 242 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար հանրագումարային մինչև 11.085 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 177 հազ. դրամ.
4) սահմանամերձ բնակավայրում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար հանրագումարային մինչև 12.668 մլն. դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. դրամ.
5) եթե սույն գործիքի շրջանակներում տրամադրված հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) ավելի ցածր են, քան սույն բաժնի 1-4-րդ կետերով նախատեսված սահմանաչափերը, ապա գումարի մնացորդը կարող է ուղղվել սույն գործիքի շրջանակներում տրամադրված հիփոթեքային վարկի միջոցով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը՝ վերանորգման վարկի ստացման միջոցով: |
|
*Սահմանամերձ բնակավայրեր |
Համաձայն Կառավարության 2014թ. թիվ 1444-Ն (Հավելված 1.) |
|
Նվազագույն կանխավճար |
10% - եթե վարկը տրամադրվում է Երևանում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար
2.5% - եթե վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար
1% - եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է |
|
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
|
Վարկի նվազագույն և առավելագույն ժամկետը |
120 ամիս |
|
Տարեկան անվանական տոկոսադրույք |
Արտաքին ֆինանսական աղբյուրից տրամադրված ռեսուրսով վարկավորման դեպքում |
Բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում |
8% - Երևանում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում
10% - Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում
12% - Հավելված 2-ում նշված բնակավայրերում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում
13% - սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում |
13% - Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու, սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու, ինչպես նաև ձեռք բերված բնակելի անշարժ գույքը վերանորոգելու դեպքում |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
8.30% - 13.8% |
13.8% |
Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել
այստեղ
: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Փոփոխման սահմանաչափերն են` 1-5% |
||
Վարկի տրամադրման միջնորդավճար |
- |
|
Պարտադիր վճարման ենթակա վճարներ |
- |
|
Վարկի տրամադրման կարգը |
Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով: |
|
Վարկի մարման կարգը |
Ամենամսյա անուիտետային մարումներ կամ ամենամսյա հավասարաչափ մարումներ: |
|
ՎաղաԺամկետ մարման հնարավորությունը |
Թույլատրվում է առանց տույժերի: |
|
Տույժեր |
Ժամկետանց վարկ |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց գումարի 2%-ի չափով միանվագ տույժ |
Ժամկետանց տոկոս |
երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցի դեպքում ժամկետանց տոկոսի 2%-ի չափով միանվագ տույժ |
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: |
||
Ապահովվածություն |
Գրավ |
Ձեռք բերվող անշարժ գույքը |
Երրորդ անձի երաշխավորություն |
Չի հանդիսանում պարտադիր
Նպատակահարմարությունը որոշվում է հայտի հաստատման ընթացքում |
|
Ձեռքբերվող գույքը գնահատվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից /ցանկը տես այստեղ/ : Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է`
Այլ ծախսեր*
*Չեն ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ: |
||
Վարկ հարաբերած գրավի արժեք |
առավելագույնը 99% |
|
Գրավի գնահատում |
Պարտադիր, լիցենզավորված անկախ գնահատող կազմակերպության կողմից: Իրականացվում է վարկառուի միջոցներով: |
|
Ապահովագրություն |
Գույքային |
Ոչ պարտադիր |
Անձնական /դժբախտ պատահարներից/ |
Ոչ պարտադիր |
|
Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկը ձևակերպվում է բանկում` մասնաճյուղերում: Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները տես « Սակագներ» բաժնում: |
||
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am |
||
Տեղեկատու կենտրոն` +37410 59 55 55 |