Ամփոփելով անցած տաս ամսվա արդյունքները, «Յունիբանկ»-ը գոհունակությամբ է նշում, որ պահպանել է զարգացման բարձր տեմպերը եւ էլ ավելի ամրապնդել իր առաջատար դիրքերը բանկային ծառայությունների շուկայում: Բանկի գործունեության ցուցանիշները թույլ են տալիս անցած տասn ամիսները գնահատել բավականին արդյունավետ եւ արգասաբեր: Այդ մասին է վկայում բանկի բոլոր հիմնական ցուցանիշների գծով արձանագրված աճը: Մասնավորապես, բանկի շահույթը այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլրդ 379 մլն դրամ` գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գրեթե 45 տոկոսով: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 67 մլրդ 615 մլն դրամ` 2007թ.-ի հոկտեմբերի 31-ի 46 մլրդ 767 մլն դրամի դիմաց:
Արձանագրված ցուցանիշների նման աճի գրավականը բանկային գործիքների լայն տեսականին, ճկուն սակագնային քաղաքականությունն եւ սպասարկման որակի շարունակական բարելավումն է: Հարկ է նշել, որ սպասարկման կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով 2009թ.-ին «Յունիբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակը կտեղափոխվի սեփական մասնաշենք, որը կտեղակայվի Երեւանի Չարենցի փողոցում: Ներկայումս ընթանում են շենքի շինարարական աշխատանքները: Առաջիկայում բանկը նախատեսում է բացել նաեւ նոր մասնաճյուղ Գավառ քաղաքում: Նշենք, որ վերջերս տեղի ունեցավ «Յունիբանկ»-ի «Իջեւան» մասնաճյուղի բացումը:
Մասնաճյուղային ցանցի ընդլայնման հետ մեկտեղ, «Յունիբանկ»-ը շարունակում է նաեւ գործող մասնաճյուղային ցանցի մոդերնիզացման եւ միասնական ստանդարտների ներդրման ծրագիրը: Հաճախորդների սպասարկման հարմարավետությունն ապահովելու նպատակով, ծրագրի շրջանակներում, բանկի կողմից հանրապետության մի շարք մարզերում ձեռք են բերվել գործող մասնաճյուղերի տեղակայման համար նախատեսված նոր տարածքներ: Մոտ ապագայում նախատեսվում է վերափոխել բանկի «Սեւան», «Մարտունի», «Եղեգնաձոր», «Գյումրի» եւ «Ստեփանակերտ» մասնաճյուղերը: Ընդ որում, վերանորոգվում եւ վերափոխվում է մասնաճյուղերի ոչ միայն ոճային տեսքը, այլ նաեւ` սպասարկման կազմակերպման գործընթացը: Ձեւափոխման հիմնական նպատակը սպասարկման համար նախատեսված սրահների գործառնական բաժանումն է` ըստ դրանց նշանակության: Այսինքն` դրամական փոխանցումներ իրականացնող հաճախորդները, ավանդատուները եւ վարկառուները սպասարկվում են առանձնացված մասնագիտացված մենեջերների կողմից:
Հարկ է նշել, որ մասնաճյուղերի վերափոխումները կատարվում են առանց վերջիններիս բնականոն աշխատանքների խափանման եւ հաճախորդներին անհանգստության պատճառման:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր բազմարժութային ավանդ «ՈՒնիվերսալ»27.10.2008 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ» համակարգի շրջանառության ծավալը 35,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը27.10.2008 Տեսնել ավելին
-
300 խոշոր հարկատուների ցուցակում «Յունիբանկ»-ը զբաղեցրել է 122-րդ տեղը23.10.2008 Տեսնել ավելին
-
Ավանդներին վտանգ չի սպառնում:20.10.2008 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն արձանագրել է վարկային պորտֆելի 70% աճ14.10.2008 Տեսնել ավելին
-
2300 ԱՄՆ դոլար «Յունիբանկ»-ից` յուրաքանչյուր ամուսնական զույգին12.10.2008 Տեսնել ավելին