Այս տարվա հունվարին «Յունիբանկ»-ը սպասարկման իր online համակարգին միացրեց եւս երեք մարզային մասնաճյուղ` «Աբովյան»-ը, «Արտաշատ»-ը եւ «Էջմիածին»-ը: Այդպիսով, ներկայումս տվյալների միասնական բազային են միացված բանկի գլխամասային գրասենյակը, տասներկու երեւանյան եւ յոթ մարզային մասնաճյուղերը:
Online համակարգի գործարկման շնորհիվ բանկի հաճախորդներին հնարավորություն ընձեռվեց բանկային գործարքները կատարել այդ համակար•ին միացված ցանկացած մասնաճյուղում` անկախ իրենց սկզբնական սպասարկման հասցեից: Այս համակարգի կիրառությունն առավել ուշագրավ է դրամական փոխանցումների ծառայություններից օգտվող հաճախորդների համար: Մասնավորապես, «Յունիստրիմ» համակարգով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումը հաճախորդը կարող է ստանալ online համակարգին միացված բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ փոխանցողի կողմից նշված հասցեից: Նշենք, որ 2008թ.-ին Հայաստանում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը կազմել է 802 մլն ԱՄՆ դոլար` 22%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Online համակարգի ներդրման աշխատանքները «Յունիբանկ»-ում սկսվել են 2008թ.-ի հուլիսից: Նախատեսվում է, որ բանկի մասնաճյուղային ցանցը ամբողջովին կընդգրկվի այդ համակարգում 2009թ.-ի մարտին:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկե-ը խոշոր հարկատուների ցանկում է28.01.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը գործարկել է կայքի WAP տարբերակը22.01.2009 Տեսնել ավելին
-
2008թ.-ին "Յունիբանկ"-ի շահույթը աճել է շուրջ հինգ անգամ:18.01.2009 Տեսնել ավելին
-
2008թ-ին Հայաստանում «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը կազմել է 802 մլն ԱՄՆ դոլար:13.01.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ:07.01.2009 Տեսնել ավելին
-
Շնորհավորում ենք29.12.2008 Տեսնել ավելին