«Յունիբանկ»-ում մեկնարկել է լայնածավալ վարկավորման նոր ծրագիր

24.06.2009

«Յունիբանկ»-ը հայտարարում է  հիփոթեքային եւ բիզնես վարկավորման նոր ծրագրերի իրականացման մասին: Ծրագրի համաձայն, բանկը վերսկսում է հիփոթեքային լայնածավալ վարկավորում եւ առաջնային, եւ  երկրորդային շուկայում: Անշարժ գույքի ձեռքբերման եւ վերանորոգման նպատակով  հիփոթեքային վարկերը բանկը տրամադրում է առավելագույնը 10 տարի ժամկետով եւ 20-22% տարեկան տոկոսադրույքով: Անշարժ գույքի ձեռքբերման համար նվազագույն կանխավճարը սահմանված է 30%: Հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը կազմում է 100 000 ԱՄՆ դոլար: Ծրագիրն ընդգրկում է ինչպես  Երեւանը, այնպես էլ հանրապետության մարզերը:
Հաշվի առնելով բանկային վարկի նկատմամբ ձեռնարկությունների ներկայիս մեծ պահանջարկը, «Յունիբանկ»-ը մշակել է նաեւ փոքր եւ միջին ձեռներեցության աջակցման նոր ծրագիր, որն ընդգրկում է արտադրության, առեւտրի, սպասարկման ոլորտները, տրանսպորտը, գյուղատնտեսությունը եւ այլն:  
Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-երին բանկը տրամադրում է մինչեւ 5 տարի  մարման ժամկետով եւ 20-24% տարեկան տոկոսադրույքով վարկեր: Վարկերի առավելագույն գումարը կազմում է 200 000  դոլար:  
Վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է կայքի «Ծառայություններ» բաժնում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը
  • «Յունիբանկ» ՓԲԸ ներկայացնում է հայտնի հայ երգիչ Արտաշես Ասատրյանի նոր տեսահոլովակը` նվիրված բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:
  • Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ը կբացի տաս նոր մասնաճյուղ
  • «Յունիստրիմ»-ի շրջանառությունը կրկին աճում է
  • «Յունիբանկ»-ն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի
  • «Յունիբանկ»-ն առաջատար է պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժնով
Տեսնել բոլորը