«Յունիբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Վ.Աթայան.«Բնակչության մոտ ներկայումս բացասական սպասումներ չկան»

06.09.2009 «Դելովոյ էքսպրես» թերթի հարցին, արդյոք մինչեւ 2009թ.-ի վերջը կան վարկային ակտիվության վերականգնման հեռանկարներ, պատասխանում է «Յունիբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

-Իմ կածիքով իրավիճակը բանկային վարկավորման շուկայում ընդհանուր առմամբ սկսել է կայունանալ, եւ վարկավորման գործընթացը սկսել է հետզհետե վերականգնվել: Ճգնաժամային եւ հետագա զարգացման անորոշության իրավիճակում շուկայի մասնակիցները` բանկերը եւ հնարավոր վարկառուները որոշակի սպասումների մեջ էին, ինչով էլ պայմանավորված էր վարկավորման ծավալների նվազումը:  Եվ դա լիովին հասկանալի է. փողը «թանկացել», տոկոսադրույքները բարձրացել, ռիսկերը մեծացել են: Հետեւաբար բանկային գործընթացները փոքր-ինչ խստացել են, եւ համար մեկ խնդիրը վարկավորման ոլորտում բանկերի համար դարձել է վարկունակ վարկառուների հարցը: Ներկայումս, դատելով շուկայի ուսումնասիրություններից, դրական միտումներ նկատվում են: «Յունիբանկ»-ը մշիտ շեշտը դրել է բնկաչությունից տեղական ռեսուրսների ներգրավման վրա: Այդ իսկ պատճառով մենք պահպանեցինք մեր բանկի ռեսուրսաապահովվածությունը, ինչը եւ հնարավորություն տվեց վերսկսելու լայնամասշտաբ վարկավորումը ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Այսօր ակտիվ աշխատում ենք փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտում: Ընդլայնել ենք պլաստիկ քարտերով վարկավորման գործիքների տեսականին: Զգալի պահանջարկ են վայելում մեր ավտովարկերը, որոնք տրամադրվում են ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաների ձեռքբերման համար: Զուգահեռաբար զարգացնում ենք հիփոթեքային ծրագիրը, որը նախատեսում է վարկերի տրամադրում բնակելի եւ բիզնես-տարածքների ձեռքբերման, ինչպես նաեւ վերանորոգման համար: Իմ կանխատեսումներով մինչեւ տարեվերջ իրավիճակն ավելի կակտիվանա, դրա համար բոլոր օբյեկտիվ նախադրյալները կան: Տնտեսական իրավիճակի լավացմանը կարող է նպաստել իրական հատվածի հետագա «մատակարարումը» փողով, այդ թվում նաեւ` բանկային վարկերով: Վերջերս առավել հաճախ  է բարձրանում «վատ» վարկերի հարցը, սակայն մեր բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքում, ի տարբերություն արտասահմանյան բանկերի,  ժամկետանց վարկերի մասնաբաժինը խնդրահարույց մակարդակի վրա չէ: Կարեւորը բնակչության մոտ բացասական սպասումներ չկան: Դրա մասին է վկայում ավանդների ծավալների աճը եւ կառուցվածքը. նորից սկսել է աճել դրամային ավանդների բաժինը:        

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ