Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 7 հազար հանդիսականի ներկայությամբ մեծ հաջողությամբ կայացավ SPACE լեգենդար խմբի միակ համերգը Հայաստանում: Համերգի կազմակերպիչն էր «Յունիբանկ» ՓԲԸ: Այս կերպ բանկը նշեց իր հիմնադրման 8-ամյակը, իսկական տոն նվիրելով ոչ միայն իրեն, այլեւ գունեղ շոուի եւ կենդանի կատարմամբ որակյալ երաժշտության բոլոր սիրահարներին:
SPACE խմբի տիեզերական երաժշտությունը ինչպես միշտ ուղեկցվում էր յուրահատուկ լազերային շոուով, որն ապահովվել էր «Օրիոն-Արտ Մուլթիմեդիա» ընկերության կողմից:
Համերգը տեւեց մոտ երեք ժամ: Այդ ընթացքում հանդիսատեսն ուկնդրեց SPACE խմբի ինչպես արդեն քաջ ծանոթ եւ սիրված երաժշտական ստեղծագործություններ, այնպես էլ նոր գործեր, որոնք իրենց տեղը կգտնեն խմբի նոր` 2010թ.-ին լուս տեսնող ալբոմում:
Համերգի հիշարժան եւ վառ պահերից մեկը դարձավ Ջիվան Գասպարյանի եւ SPACE խմբի հիմնադիր Դիդյե Մարուանիի համատեղ ելույթը: Դուդուկի եվ էլեկտրոնային սինթեզատորի համադրության հնչողությունը այնքան հիասքանչ էր, որ ստեղծագործության վերջին հնչյունները լուծվեցին ոտքի ելած հանդիսատեսի ծափողջյուններում:
1977թ.-ին Դիդյե Մարուանի, Ռոլանդ Ռոմանելիի եվ Յանիկ Թոփի կողմից ստեղծված SPACE ֆրանսիական խումբը կատարում է էլեկտրոնային երաժշտություն սինթի-փոփ ժանրում, որում գերակա երաժշտական գործիք է հանդիսանում սինթեզատորը: Խմբի առաջին երեք ձայնասկավառակները` «Magic Fly»-ը, «Deliverance»-ը եւ «Just Blue»-ն դարձան ոսկե սկավառակներ եւ միայն Եվրոպայում վաճառվեցին 10 միլիոն օրինակով: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի առեւտրի նախարարությունը խմբի հիմնադիր Դիդյե Մարուանիին հայտնեց իր երախտագիտությունը: «Magic Fly»-ը եվրոպական հիթ-շքերթներում արագ զբաղեցրեց առաջին հորիզոնականները: Զվարճալի, ռիթմի տեսակետից դիսկո ժանրին մոտ երաժշտությունը նվաճեց միլիոնավոր ունկնդիրների սերը:
80-ական թվականներին Դիդյե Մարուանին ձայնագրեց “Տիեզերական օպերա” սիմֆոնիկ ստեղծագործությունը, որի օրինակը անգամ ուղարկվել է “Միր” տիեզերական կայան:
Space խումբը առաջինը արեւմտյան խմբերից թույլտվություն ստացավ ելույթ ունենալ նախկին ԽՍՀՄ տարածքում, այն էլ` Կարմիր հրապարակում: Շրջագայության ընթացքում երաժիշտները հանդես եկան 21 համերգով` այցելելով Մոսկվան, Լենինգրադը, Կիեւը եւ այլն: Համերգներին ներկա է գտնվել 600 հազարից ավելի մարդ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Գ.Զաքարյան. «Գործարարի համար չկա ավելի վատ բան, քան վերածվել անհոգի «խաղացողի», ով փող է ստեղծում միայն ավելի շատ փողի համար»:29.10.2009 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` մամլո ասուլիս27.10.2009 Տեսնել ավելին
-
Յունիբանկը նշում է իր 8-ամյակը26.10.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը: Նորաբաց մասնաճյուղը կաշխատի շուրջօրյա, առանց հանգստյան օրերի22.10.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի «Գավառ» մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը19.10.2009 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` «Հաղթանակ» մասնաճյուղի հասցեի փոփոխություն17.10.2009 Տեսնել ավելին