«Յունիբանկ»-ի «Գավառ» մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը

19.10.2009 Ս.թ. հոկտեմբերի 19-ից իր գործունեությունն է սկսել  «Յունիբանկ»-ի թվով 32-րդ`  «Գավառ»  մասնաճյուղը:  Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի Օպերացիոն գծով տնօրեն Էլիզա Մհերյանը, նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկի բոլոր  ծառայությունները, այդ թվում նաեւ իրականացնելու է  UNIPAY համակարգով կոմունալ վճարումների ընդունում: «Յունիբանկ»-ի  «Գավառ» մասնաճյուղը տեղակայված է ք. Գավառ,  Գ. Լուսավորիչի 21 հասցեում: «Գավառ» մասնաճյուղի սպասարկման աշխատաժամերն են` 9:15-ից մինչեւ 17:00, առանց ընդմիջման: Հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին:      
Հաճախորդների բազայի ընդլայնման հետ մեկտեղ,  «Յունիբանկ»-ը շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը` համաձայն իր ռազմավարության:  Ըստ այդմ, բանկը «Երեւան Սիթի»  սուպերմարկետների ցանցի գրեթե բոլոր ստորաբաժանումներում կբացի մասնաճյուղեր`  «Երեւան Սիթի»-ի  հաճախորդների առկա հոսքը եւ գործընկերներին` որպես բանկի հաճախորդ ներգրավելու նպատակով: Գործընթացի սկիզբը կդրվի  «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղով, որն արդեն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից եւ կսկսի գործել մինչեւ հոկտեմբերի 25-ը:  «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը գտնվում է «Երեւան Սիթի» սուպերմարկետի  Զեյթուն համայնքի ստորաբաժանման տարածքում /ք. Երեւան, Ռուբինյանց 15/5/:  Նախատեսվում է մասնաճյուղ բացել նաեւ   Տիգրան Մեծ փողոցում տեղակայված «Երեւան Սիթիy» սուպերմարկետի տարածքում:  
Մոտ ապագայում «Յունիբանկ»-ը մասնաճյուղեր կբացի նաեւ Էրեբունի, Ավան, Դավիթաշեն, Աչաջնյակ համայնքներում: Տարածաշրջանային մասնաճյուղային ցանցի ընդլայնման նպատակով 2010թ.-ի սկզբին կբացվի  Ագարակ քաղաքում (Մեղրի):

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ