40 հազար ԱՄՆ դոլար «Յունիբանկ»-ից` նորաստեղծ ընտանիքներին

29.12.2009

Հանդիսանալով 2008թ.-ին Լեռնային Ղարաբաղում երիտասարդ զույգերի պսակադրման միասնական արարողության հովանավորներից մեկը, «Յունիբանկ»-ը շարունակում է իր աջակցությունը նորաստեղծ ընտանիքներին: Տարեվերջին բանկը տրամադրել է 40 հազար ԱՄՆ դոլար` «մեծ հարսանիքի» շրջանակներում ընտանիք կազմած 20 երիտասարդ զույգերին հանձնելու նպատակով: Նվիրատվությունը կատարվել է այդ ընտանիքներում առաջնեկի ծննդյան կապակցությամբ: «Յունիբանկ»-ը սրտանց շնորհավորում է բոլոր զույգերին ուրախալի առիթի` երեխայի ծննդյան կապակցությամբ  եւ վստահեցնում, որ հետագայում եւս կշարունակի աջակցություն ցուցաբերել իր հովանավորության ներքո գտնվող զույգերին` դրանով իսկ իր համեստ լուման ներդնելով ի նպաստ նորաստեղծ ընտանիքների կայացման ու բարօրության:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Նոր տարվա նախաշեմին նվերների հանձնումը «Յունիբանկ»-ի համար դառնում է ավանդական
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ը հաճախորդներին կսպասարկի նաեւ տոնական օրերին:
  • Moody’s հաստատել է «Յունիաստրում բանկ»-ի միջազգային եւ ազգային վարկանիշները
  • «Յունիբանկ»-ի օժանդակությամբ կթողարկվեն Գարի Քյոսայանի ձայնասկավառակները
  • 2010թ.-ին «Յունիբանկ»-ը կբացի 9 նոր մասնաճյուղ
  • «Յունիբանկ»-ի «Դավիթ Անհաղթ» եւ «Տիգրան Մեծ» մասնաճյուղերը կփոխեն իրենց հասցեները
Տեսնել բոլորը