«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Buy

09.02.2010

«Յունիբանկ»-ը թողարկել է մինչեւ 1 մլն դրամ վարկային սահմանաչափով նոր վարկային քարտ` ArCa U-Buy: Վարկի առավելագույն գումարը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22 տոկոս, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա:

«U-Buy քարտը կարող են ձեւակերպել այն ֆիզիկական անձինք, որոնք ունեն ամսական հաստատված եկամուտ եւ չունեն վատ վարկային պատմություն: Հաճախորդների սպասարկման հարմարավետությունն ապահովելու նպատակով քարտի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասցված է նվազագույնի: Հաճախորդը պետք է ներկայացնի միայն անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատանքի վայրից` աշխատավարձի եւ զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ»,-նշեց «Յունիբանկ»-ի Քարտային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Ներկայումս թողարկված քարտերի քանակով «Յունիբանկ»-ն ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում: Այս տարվա փետրվարի սկզբին բանկի քարտերի քանակը կազմել է մոտ 37 հազար, որից 73 տոկոսը բաժին է ընկել VISA միջազգային քարտերին:

Մեսրոպ Հակոբյանի խոսքերով, պլաստիկ քարտերի բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի 2010 թվականի ռազմավարական ուղղություններից մեկն է: Նախատեսվում է, որ տարեվերջին բանկը կեռապատկի թողարկված քարտերի քանակը:

Նշենք նաեւ, որ POS-տերմինալների քանակով /674 հատ/ «Յունիբանկ»-ը զբաղեցնում է երկրորդ, իսկ բանկոմատների քանակով /65 հատ/ երրորդ տեղերը: «Յունիբանկ»-ի վարկային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Պլաստիկ քարտեր» բաժինը:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Նոր ավանդներ «Յունիբանկ»-ից
  • «Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդ «Հաղթենք միասին»
  • Հայտարարություն
  • 2009թ.-ին «Յունիբանկ»-ն աճ է արձանագրել բոլոր ցուցանիշների գծով
  • «Յունիստրիմ»-ը պահպանում է առաջատարի դիրքը
  • Վ.Աթայան. «Վատագույն օրերն անցյալում են, բանկային համակարգի նկատմամբ վստահությունը` վերականգնված»
Տեսնել բոլորը