«Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով

07.04.2010

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունն այս տարվա մարտին Հայաստանում աճել է 12%-ով` հասնելով 38 մլն դոլարի: Հաշվետու ժամանակահատվածում դրամական փոխանցումների քանակը աճել է 9%-ով եւ կազմել 57 324: Համակարգի շրջանառությունը 2010թ.-ի առաջին եռամսյակում գերազանցել է  91,1 մլն դոլարը, քանակը` 136 000:

«Յունիստրիմ» համակարգը պահպանում է առաջատարի դիրքը դրամական փոխանցումների հայաստանյան շուկայում: Համակարգին բաժին է ընկնում փոխանցումների ընդհանուր շրջանառության 50%-ից ավելին:  «Յունիստրիմ» համակարգի միջոցով «Յունիբանկ»-ը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին իրականացնել վարկի մարումներ եւ վճարումներ ներկրվող ապրանքների,  կոմունալ ծառայությունների դիմաց: «Յունիստրիմ» համակարգից կանոնավոր օգտվող հաճախորդները կարող են «Յունիբանկ»-ում ձեւակերպել մինչեւ  5 000 դոլար սահմանաչափով U-Stream վարկը:

Ներկայումս «Յունիստրիմ»-ը ակտիվ աշխատանք է տանում ծառայությունների տեսականու ընդլայնման եւ փոխանցումները առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, վերջերս ներդրվեց ավելի քան 90 հազար QIWI տերմինալների միջոցով փոխանցումների իրականացման նոր համակարգը: Ապագայում նախատեսվում է դրամական փոխանցումներ իրականացնել պլաստիկ քարտերի կիրառմամբ:

«Յունիստրիմ» համակարգի  վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջը` www.unibank.am:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկատեսակ U-SUPER PRIME
  • «Յունիբանկ»-ը համալրել է կանոնադրական կապիտալը
  • Յունիբանկը` գլխավոր հովանավոր
  • «Յունիբանկ»-ն իջեցրել է ավտովարկավորման տոկոսադրույքները
  • «Յունիբանկ»-ը կավելացնի կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով
  • Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելը կհասնի 90 մլրդ դրամի
Տեսնել բոլորը