«Յունիբանկ»-ի բաժնետերերը որոշում են կացարել ավելացնելու բանկի կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով: Համալրումից հետո այն կկազմի 11,4 մլրդ դրամ: Կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխանում է բանկի զարգացման ռազմավարությանը` ուղղված գործունեության ծավալների մեծացմանն ինչպես մանրածախ, այնպես էլ` կորպորատիվ ոլորտներում: Կապիտալի համալրումն անհրաժեշտ է «Յունիբանկ»-ին գործունեության հետագա ընդլայնման եւ 35 տոկոսով վարկային ներդրումների ծավալների ավելացման նպատակով: 2010թ.-ին բանկը նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 90 մլրդ դրամի:
Այս տարվա մարտի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 108 մլրդ դրամ, գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 46 տոկոսով: 2009թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ն ակտիվների ծավալով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է հինգերորդ տեղը: Արդյունաբերության ոլորտին բանկն ուղղել է 24,4 մլրդ դրամ` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը զբաղեցրել է երկրորդ տեղը: ֆիզիկական անձանց բաժին է ընկել բանկի վարկային ներդրումների 42 տոկոսը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելը կհասնի 90 մլրդ դրամի21.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը մեծացրել է U-Stream վարկային քարտի սահմանաչափը17.03.2010 Տեսնել ավելին
-
Մարտի 15-ից իր գործունեությունը կսկսի «Ավան» նորաբաց մասնաճյուղը11.03.2010 Տեսնել ավելին
-
«Կապան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե09.03.2010 Տեսնել ավելին
-
Ժամկետային ավանդների ծավալով առաջատարի դիրքը «Յունիբանկ»-ի նկատմամբ բնակչության վստահության լավագույն ապացույցն է02.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի բիզնես վարկերի ծավալը կրկնապատկվել է22.02.2010 Տեսնել ավելին