Ավտովարկավորման շուկայի առաջատար «Յունիբանկ» ՓԲԸ-ն իջեցրել է առաջնային շուկայում ավտոմեքենա գնելու համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Յոթ մլն դրամը չգերազանցող ավտովարկերի համար սահնանվել է 15 տոկոս տարեկան տոկոսադրույք, իսկ 7 մլն դրամից մինչեւ 15 մլն դրամ վարկերի համար` 17 տոկոս տարեկան տոկոսադրույք: Վարկերի գծով կանխավճարը կազմում է 20 տոկոս, մարման ժամկետը` մինչեւ 60 ամիս:
Ավելի թանկարժեք մեքենա գնելու ցանկություն ունեցող հաճախորդներին բանկն առաջարկում է օգտվել ԱՄՆ դոլարով տրամադրվող օվերդրաֆտներից` ավտոմեքենայի գրավադրմամբ: Այս դեպքում վարկի գումարը կկազմի մինչեւ 100 հազար դոլար, տարեկան տոկոսադրույքը` 15-17 տոկոս, կանխավճարը` 30 տոկոս: Նշենք, որ «Յունիբանկ»-ի վարկային ծրագրերը թույլատրում են վարկի վաղաժամկետ մարում, առանց որեւէ սահմանափակումների կամ տուգանքների կիրառման:
2009թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում ավտովարկավորման ծավալով զբաղեցրել է առաջատարի դիրքը: 01.03.10թ.-ի դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 8 մլրդ դրամ: 2010թ.-ին «Յունիբանկ»-ն ծրագրել է ավտովարկավորման ծավալների ավելի քան 50 տոկոսի աճ, համապատասխանաբար եւ շուկայի առաջատարի դիրքի պահպանում:
«Յունիբանկ»-ի ավտովարկավորման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Ավտովարկավորում» բաժինը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը կավելացնի կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով22.03.2010 Տեսնել ավելին
-
Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելը կհասնի 90 մլրդ դրամի21.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը մեծացրել է U-Stream վարկային քարտի սահմանաչափը17.03.2010 Տեսնել ավելին
-
Մարտի 15-ից իր գործունեությունը կսկսի «Ավան» նորաբաց մասնաճյուղը11.03.2010 Տեսնել ավելին
-
«Կապան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե09.03.2010 Տեսնել ավելին
-
Ժամկետային ավանդների ծավալով առաջատարի դիրքը «Յունիբանկ»-ի նկատմամբ բնակչության վստահության լավագույն ապացույցն է02.03.2010 Տեսնել ավելին